00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հակառակորդի անսպասելի հարձակումը բացառված է. ինչ է փոխվել առաջնագծում 2016-ից հետո

© Sputnik / David GalstyanВоеннослужащий на боевой позиции Армии обороны Карабаха
Военнослужащий на боевой позиции Армии обороны Карабаха - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչպես հայտարարում են զինվորականները, առաջնագծում հայկական դիրքերի հագեցվածությունը բացառում է անսպասելիության էֆեկտը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից հարձակման կամ դիվերսիայի փորձի դեպքում։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Արցախի Պաշտպանության բանակի ղեկավարությունը 2016թ.–ի ապրիլյան պատերազմից հետո ակտիվ ինժեներական աշխատանքներ է իրականացնում, ինչպես նաև քայլեր է ձեռնարկում շփման գծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների ռազմատեխնիկական հագեցվածությունը բարելավելու համար:

© David GalstyanԱրցախի առաջնագիծ
Հակառակորդի անսպասելի հարձակումը բացառված է. ինչ է փոխվել առաջնագծում 2016-ից հետո - Sputnik Արմենիա
Արցախի առաջնագիծ

Քննադատությունների շարքում, որոնք տեղացել են թե՛ Երևանի, թե՛ Ստեփանակերտի ռազմաքաղաքական ղեկավարության գլխին 2016թ.–ի քառօրյա մարտական գործողություններից հետո, մեղադրանքներ են հնչել առաջնագծի ստորաբաժանումների ոչ բավարար տեխնիկական հագեցվածության, հետախուզական տվյալների բացակայության, զինվորների մոտ ոչ բավարար զենքի ու զինամթերքի մասին։

© Sputnik / David GalstyanՊԲ սպա
Հակառակորդի անսպասելի հարձակումը բացառված է. ինչ է փոխվել առաջնագծում 2016-ից հետո - Sputnik Արմենիա
ՊԲ սպա

Եղել են ինչպես հիմնավորված, այնպես էլ անհեթեթության հասնող նկատողություններ։ Շփման գծում մասշտաբային մարտական գործողությունների ավարտից հետո սկսվել է մեծ աշխատանք։ Խոսքը տեխնիկական միջոցների և զենքի որակի բարձրացման, քանակի ավելացման, ինչպես նաև ինժեներական աշխատանքների մասին է։

Սա Հայաստան է, և վե՛րջ. ինչո՞ւ 28 տարի անց Ադրբեջանը կրկին ջղաձգվեց

Թեև ՊԲ ներկայացուցիչները հասկանալի պատճառներով չէին կարող շատ բան ցույց տալ և պատմել, բայց այս տարվա օգոստոսին ԶԼՄ–ների մարտական դիրքերում շրջայցի ընթացքում պարզվեց, որ առաջնագծի ներկա հագեցվածությունը չի համեմատվի 2016թ.–ի ապրիլի իրավիճակի հետ։

© Sputnik / David GalstyanԱրցախի առաջնագիծ
Հակառակորդի անսպասելի հարձակումը բացառված է. ինչ է փոխվել առաջնագծում 2016-ից հետո - Sputnik Արմենիա
Արցախի առաջնագիծ

«Ապրիլյան պատերազմի ընթացքում հակառակորդը ցույց տվեց իր մարտավարությունը, հնարավորությունները։ Արվել են բոլոր անհրաժեշտ հետևությունները։ Այժմ առաջնագծում գտնվում են ավելի լավ պատրաստված զինվորներ, որոնք նախկինից ավելի լավ են զինված։ Մյուս մանրամասներն արդեն գաղտնիք են», – ասում է սպաներից մեկը (կոչումով կապիտան) առաջնագծում Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

«Մայրս ուզում էր, որ հայրենիքում ծառայեմ»․ արտերկրից եկած հայերի բանակային պատմությունները

Նա հավելում է, որ հատուկ շեշտ է դրվել առաջնագծի ստորաբաժանումների հրետանային հզորությունը բարձրացնելու վրա։ Բայց դա, իհարկե, դեռ ամենը չէ։

Ջերմատեսիլ, գիշերային տեսանելիության և այլ սարքերի հետ միասին հրետանին պետք է պատրաստ լինի հզոր հարվածի Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների հարձակման դեպքում։ Ի դեպ, հայկական հրետանին ապացուցել է իր արդյունավետությունը դեռևս 2016թ.–ի ապրիլյան դեպքերի ընթացքում։

© Sputnik / David GalstyanԱրցախի առաջնագիծ
Հակառակորդի անսպասելի հարձակումը բացառված է. ինչ է փոխվել առաջնագծում 2016-ից հետո - Sputnik Արմենիա
Արցախի առաջնագիծ

«Դա թույլ կտա առավելագույն հարված հասցնել հակառակորդին մինչև նրա նշանակետին հասնելը», – բացատրում է կապիտանը։

Զրույցի ժամանակ սպան կանգնած է «Կորդ» խոշոր տրամաչափի գնդացրի ֆոնին, բայց նշում է, որ իրենք ավելի հզոր բան ունեն։

Սպան, իհարկե, լավ գիտի, թե այդ միջոցների օգնությամբ որքան հեռու է «տեսնում» հայկական կողմը, բայց ստույգ տվյալներ չի բացահայտում։

Армянская сторона при посредничестве Международного комитета Красного Креста передает труп сбежавшего азербаджанского капитана /28 ноября 2017г/. Армяно-Азербайджанская граница - Sputnik Արմենիա
Ովքեր են Ադրբեջանում պահվող հայերն ու հայկական կողմում պատիժ կրող ադրբեջանցիները

«Կարող եմ մի բան ասել` այնքան հեռու, որ հակառակորդի անսպասելի հարձակումը բացառված է։ Լինի ցերեկ, գիշեր, թե մառախուղ։ Կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ գործողությունները։ Հնարավոր է, որ նա նույնիսկ չհասցնի սկսել գրոհը», – պնդում է կապիտանը։

Նրա խոսքով` այժմ շփման գծում իրավիճակը հանգիստ է, բայց դա ստիպում է զինծառայողներին ավելի զգոն լինել, քան 2014-2015թթ–ին, երբ եղել են գնդակոծություններ ականանետներից և հեռահար հրաձգային զենքից։

Նրա կարծիքով` բանակցային գործընթացի շուրջ ներկա իրավիճակը նպաստում է համեմատական հրադադարի պահպանմանը, բայց հասկանալի չէ, թե որքան երկար դա կտևի։

Մեկ այլ մարտական դիրքում ՊԲ գնդապետը նշում է, որ մինչև վերջին շրջանը դիրքերում համեմատաբար հանգիստ էր։ Բայց, օրինակ, մեր այցի նախօրեին հակառակորդը գնդացրից անկանոն կրակ էր արձակել դիրքերից մեկի ուղղությամբ։

Նա նույնպես նշում է, որ դիրքերը տեսախցիկներով և ջերմատեսիլներով հագեցնելը թույլ կտա ժամանակին նկատել հակառակորդին։

Ով է գեներալ Սամվել Կարապետյանը, և ինչպես նա դարձավ «Օգանովսկի»

Գնդապետը գիտի` ինչպես ապրիլին, այնպես էլ հիմա անհրաժեշտության դեպքում նրանք պատրաստ են ոչ միայն պաշտպանական գործողությունների։

«Եթե 2016–ին հակառակորդը հրադադար չուզեր, ապա մեր զորքերը կարող էին շարժվել առաջ», – նշում է Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Նրա կարծիքով` այդ իրադարձություններից հետո Ադրբեջանի ԶՈւ–ն դեռ ուշքի չի եկել, և հենց դրանով է բացատրվում վերջին շրջանում նրանց կողմից դիվերսիայի լուրջ փորձերի բացակայությունը։

Военнослужащий на боевой позиции Армии обороны Карабаха - Sputnik Արմենիա
Ադրբեջան անցած զինծառայող Արայիկ Ղազարյանը Եղեգիսի բնակիչ է. նոր մանրամասներ

Շփման գծի հյուսիսում դա անելն ավելի հեշտ է, քան հարավում։ Այնտեղ բլուրները և թավ անտառային զանգվածները մոտ են մարտական դիրքերին. դրանք բնական թաքստոց են դառնում հարձակվողների համար։

Մեկ այլ բարձրաստիճան սպա նշում է, որ առաջնագծում ամենից ակտիվ գործում են ադրբեջանական դիպուկահարները։ Նրա խոսքով` ինժեներային աշխատանքներն անցկացվել են դիպուկահարների հնարավորությունները նվազագույնի հասնելու նպատակով։

«Ինժեներային աշխատանքները, առաջին հերթին, ապահովել են բոլոր պայմաններն առաջնագծում հայկական զորքերի թաքնված առաջխաղացման համար», – բացատրում է սպան։

Խոսելով տեխնիկական միջոցների և սպառազինության մասին` նա նշեց, որ մի քանի տարի առաջ նման հագեցվածության մասին կարելի էր միայն երազել։

«Ռազմական տեխնիկայի, զենքի և զինամթերքի հարցում մենք ապահովված ենք 100 տոկոսով, ոչ մի խնդիր չունենք։ Ամեն դեպքում մենք պատրաստ ենք», – ասում է նա։

Մեծամորում Ապրիլյան քառօրյայի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությունը - Sputnik Արմենիա
«Ես Սաշին խոսք եմ տալիս...». Մեծամորում Ապրիլյանի զոհերին նվիրված հուշարձան բացվեց

Ինչպես նշում է սպան, տեղի ստորաբաժանումներն ունեն նաև հայկական արտադրության սպառազինություն։ Օրինակ` խոսքը անօդաչու թռչող սարքի և հրաձգային զենքի մասին է։

Մի փոքր շեղվելով թեմայից` նա նշում է, որ փոփոխություններն առնչվել են ոչ միայն ռազմական ոլորտին։ 2018-2019թթ.–ին կատարվել է մասշտաբային աշխատանք` զինծառայողների սոցիալ–կենցաղային պայմանները բարելավելու համար։

Ինչ վերաբերում է շարքային զինվորներին, ապա նրանց սակավախոս են։ Միայն նշում են, որ իրենք ոչ միայն տեսնում են առաջնագծում կատարվող փոփոխությունները, այլ նաև մասնակցում են դիրքերի արդիականացման գործընթացին։ Չնայած մարտական տրամադրվածությանը` զինծառայողները հույս ունեն, որ առաջնագծում հրադադարը հետագայում էլ կպահպանվի։

Լրահոս
0