Համահայկական խաղերի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. տեսանյութ

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Համահայկական խաղերի մասնակիցների մեծ մասը Ցեղասպանության զոհերի կամ Ցեղասպանությունից մազապուրծ եղածների ժառանգներն են։

Համահայկական խաղերի մասնակիցներն այսօր այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նրանց մեծ մասը Ցեղասպանության զոհերի կամ Ցեղասպանությունից մազապուրծ եղածների ժառանգներն են։

Участники 7-х Панармянских игр во время посещения мемориального комплекса Цицернакаберд (13 августа 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Խնամիություն ենք անելու. Համահայկական խաղերի մասնակիցները կապեր են հաստատում իրար հետ

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ամեն տարի միջոցառման շրջանակում անպայման այցելում են Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ խոնարհում հուշահամալիրի մոտ ու այցելում Ցեղասպանության թանգարան–ինստիտուտ։

Նշենք, որ Համահայկական խաղերի փակումը տեղի կունենա օգոստոսի 17-ին` Երևանի Ազատության հրապարակում: Խաղերն այս տարի ընդգրկում են 17 մարզաձև։

Լրահոս
0