Մրցաշարային մարտիկ. ինչով է պայմանավորված Պատրուշևի այցը Հայաստան. քաղաքագետի կարծիքը

© Photo : official site of the Security Council of RussiaПремьер-министр Армении Никол Пашинян встретился с секретарем Совета безопасности России Николаем Патрушевым (13 августа 2019). Еревaн
Премьер-министр Армении Никол Пашинян встретился с секретарем Совета безопасности России Николаем Патрушевым (13 августа 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Ռուսաստանի անվտանգության խորհուրդը, որի քարտուղարն է Նիկոլայ Պատրուշևը, զբաղվում է պետությունների միջև ռազմատեխնիկական, առևտրատնտեսական, քաղաքական համագործակցության ոլորտներում համաձայնագրեր նախապատրաստելով։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik, Դավիթ Գալստյան. Ռուսաստանի անվտանգության խորհրդի անդամները երկիր են այցելում լուրջ որոշումներ կայացնելուց առաջ, Sputnik Արմենիայի հետ զրույցում  ասաց քաղաքագետ Արթուր Աթաևը` մեկնաբանելով Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան։

Секретарь Совета безопасности России Николай Патрушев прибыл с рабочим визитом в Армению (12 августа 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Գրիգորյանը և Պատրուշևը քննարկել են ՀՀ և ՌԴ անվտանգության ոլորտին առնչվող հարցեր

Նրա խոսքով` Պատրուշևի այցը Հայաստան վաղուց էր հասունացել։ ԱԽ քարտուղարների մակարդակում վերջին հանդիպումը եղել է մոտ մեկ տարի առաջ։ Նա նշեց, որ Պատրուշևը Ռուսաստանի առանցքային կերպարներից է «հետխորհրդային տարածքում կոորդինատները որոշելու համակարգում»։ Առանց նրա միջպետական հարաբերություններում լուրջ տեղաշարժեր տեղի չեն ունենում։

«Դա յուրօրինակ քաղաքական դեսանտ է։ Ռուսաստանի նախագահի աշխատակազմում ընդգրկված բարձրաստիճան պաշտոնյաները, որպես կանոն, չեն մեկնում այլ երկրներ նախնական բանակցությունների համար։ Իսկ ահա անվտանգության խորհուրդը զբաղվում է հետագա իրական քաղաքական քայլերի նախապատրաստմամբ», – նշեց Աթաևը։

Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարն այցելել է Գյումրու 102–րդ ռազմաբազա

Քաղաքագետի խոսքով` այն  ոչ միայն Պատրուշևի այցն է, այլ անվտանգության խորհրդի մեծ պատվիրակության։ Նույն Ռաշիդ Նուրգալիևը նույնպես մասնակցում է կարևոր որոշումների նախապատրաստմանը։ Իսկ դա նշանակում է, որ ընթանում է իրական նախապատրաստական աշխատանք` ամենաբարձր մակարդակում կապերն ամրապնդելու համար։

Секретари Совета безопасности Армении и России Армен Григорян и Николай Патрушев возложили цветы у памятника неизвестному солдату (13 августа 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Գրիգորյանն ու Պատրուշևը քննարկել են երրորդ երկրներին զենք վաճառելու հարցը

«Եթե Փաշինյան–Պուտին տանդեմը ստացվի, ապա պետք է ստեղծվեն նաև տանդեմներ ավելի ցածր մակարդակում», – նշեց Աթաևը։

Նույնիսկ պաշտոնական արդյունքները խոսում են  այն մասին, որ հարաբերությունները բարելավելու համար ներուժ կա ։ Աթաևի խոսքով` այդ մասին վկայում են նաև ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևի խոսքերը «վստահելի համագործակցության» մասին։

Ինչ վերաբերում է այցի արդյունքում ինչ–որ իրական փոփոխություններին, ապա, նրա կարծիքով, դա կարող է աննշան լինել նույնիսկ քաղաքագետների համար, որոնք ուշադիր հետևում են պաշտոնական օրակարգին։

Ըստ քաղաքագետի` Պատրուշևը լուրջ քաղաքական խաղացող է և փորձառու «մրցաշարային մարտիկ»։

Պատրուշևն ասել է` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում ինչ դիրքորոշում ունի Մոսկվան

Աթաևը մեկնաբանեց նաև երրորդ երկրներ զենք առաքելը կանոնակարգելու հարցը, որը բարձրացվել է երկու երկրների ԱԽ ներկայացուցիչների հանդիպման ընթացքում։ Նա ասաց, որ զարմանալի կլիներ, եթե դա տեղի չունենար։

«Պետք է հաշվի առնել, որ այդ ուղղությունը համակարգած և բավական կոշտ հայտարարություն արած մարդը (Դմիտրի Ռոգոզին) արդեն ակտիվ քաղաքական գործիչ չէ։ Վստահ եմ, որ այդ հարցի քննարկումն անհրաժեշտ էր ռուսական կողմին», – նշեց նա։

Ըստ նրա`  դա ապացուցում է, որ երկրների միջև հարաբերությունները կրում են բաց և վստահելի բնույթ։

Премьер-министр Армении Никол Пашинян встретился с секретарем Совета безопасности России Николаем Патрушевым (13 августа 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանն ընդունել է Պատրուշևին. ի՞նչ են նրանք քննարկել

Կարո՞ղ էր արդյոք Պատրուշևի այցն ինչ–որ նախապատրաստական քայլ  լինել Վլադիմիր Պուտինի այցից առաջ. քաղաքագետը դժվարացավ պատասխանել, բայց նշեց, որ հենց ԱԽ–ն է զբաղվում պետությունների միջև ռազմատեխնիկական, առևտրատնտեսական, քաղաքական համագործակցության ոլորտներում համաձայնագրեր նախապատրաստելու գործով։

Աթաևի  խոսքով` հասունանում են ԱՊՀ և ՀԱՊԿ աշխատանքի բարեփոխման հարցեր։ Այդ հարցերը նույնպես պետք է քննարկվեն Ռուսաստանի մերձավոր դաշնակիցների մակարդակում։ Եվ Հայաստանը դրանց ցուցակում է։

Հիշեցնենք, որ Նիկոլայ Պատրուշևը Երևան է ժամանել օգոստոսի 12–ին և բանակցություններ վարել երկրի բարձրագույն ղեկավարության հետ։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала