00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքը հասավ Գյումրի. էլ ինչ են անելու նախաձեռնողները

© Sputnik / Armenuhi MkhoyanУчастники общественной инициативы "Камк" проводят петицию против ратификации Стамбульской конвенции (14 августа 2019). Гюмри
Участники общественной инициативы Камк проводят петицию против ратификации Стамбульской конвенции (14 августа 2019). Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ստամբուլյան կոնվենցիայի» վավերացման դեմ ստորագրահավաքի նախաձեռնությունն ընդլայնել է աշխարհագրությունը: Այս օրերին նախաձեռնողները գյումրեցիներին առաջարկում են միանալ ստրագրահավաքին: Sputnik Արմենիայի թղթակիցը հետևել է այդ ընթացքին:

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Արդեն մի քանի օր է, ինչ հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաք է իրականացնում նաև Շիրակի մարզկենտրոն Գյումրիում՝ Ռիժկովի ճեմափողոցում:

Նախաձեռնության համակարգող  խորհրդի  անդամ Արթուր Արամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Գյումրիում բնակիչներն ակտիվ մասնակցում են ստորագրահավաքին, թեև  շատ են նաև նրանք, ովքեր  տեղյակ չեն կոնվենցիայի մասին: «Մենք  նաև իրազեկում ենք: Շատերը  տեղյակ չեն կոնվենցիայի մասին»,-ասաց Արթուր Արամյանը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրի, ստորագրահավաք ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի
Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքը հասավ Գյումրի. էլ ինչ են անելու նախաձեռնողները - Sputnik Արմենիա
Գյումրի, ստորագրահավաք ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի

Ստամբուլյան կոնվենցիայի և փաստաթղթի վավերացման դեպքում, ըստ «Կամք»-ի ներկայացուցիչների՝ տրամաբանական շարունակության մասին նրանք տեղեկացնում էին գյումրեցիներին: Ընթացքում  գյումրեցիների մեծ մասն անմիջապես համաձայնում էր  ստորգարել ընդդեմ այդ կոնվենցիայի վավերացման: Ստորագրահավաքին միացած քաղաքացիների կոնկրետ թիվ նախաձեռնող խբի անդամններն այս պահին չցանկացան հրապարակել, բայց վստահեցրին, որ մոտ 3  ժամվա ընթացքում ավելի քան 300 քաղաքացի է ստորագրել կոնվենցիան չվավերացնելու պահանջի տակ:

Ստորագրահավաքին միացավ նաև 65-ամյա  տիկին Ռոզան: Նա նաև կոչ արեց գյումրեցիներին միանալ այդ գործին: Բացատրելով իր արձագանքը, տիկինը նկատեց. «Աղջիկ ջա՛ն, այդպիսի բան ո՞վ է տեսել, էն էլ  Հայաստանում: Ինչպե՞ս թե՝  տղամարդը տղամարդու հետ կամ կինը՝ կնոջ հետ ամուսնանա, մի հատ էլ հետո  երեխա որդեգրեն: Դա խուժանություն է: Ես կոչ եմ անում խելքի գալ»:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրի, ստորագրահավաք ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի
Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքը հասավ Գյումրի. էլ ինչ են անելու նախաձեռնողները - Sputnik Արմենիա
Գյումրի, ստորագրահավաք ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի

Մեկ այլ գյումրեցի՝ Արթուր Մկրտչյանը փոքր-ինչ այլ կերպ ներկայացրե իր կարծիքը. «Նմանատիպ կոնվենցիայի վավերացումը խաթարելու է ազգային ընտանիքի, հասարակության  կայունությունը, և ընդհանրապես հարիր չէ  հայ հասարակությանը, դեմ է հայի մենթալիտետին և արժեհամակարգին, սա  դրսի ուժերի կողմից երկրի քայքայմանն ու թուլացմանն ուղղված գործընթաց է: ՀՀ-ում, այսպես թե այնպես, կա ընտանեկան բռնության նկատմամբ բավական լուրջ  օրենսդրական վերաբերմունք, կան սահմանված պատիժներ, կան սահմանադրություն կետեր: Այնպես որ, կոնվենցիայի կարիքը չկա, ավելի շատ դա  սեռական քարոզ է»:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրի, ստորագրահավաք ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի
Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքը հասավ Գյումրի. էլ ինչ են անելու նախաձեռնողները - Sputnik Արմենիա
Գյումրի, ստորագրահավաք ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի

Ըստ ստորագրահավաքի նախաձեռնողների, Ստամբուլյան կոնվեցիայի հիմքում ընտանիքում ու կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի վերնագրով իրականում քողարկված է նպատակաուղղված քարոզ նույնասեռական զույգերի լեգիտիմացմանը, գենդերային հիմքով բռնության, գենդերային խտրականության դրսևորման և այլնի: «Պաշտոնատարները ասում են, որ կոնվենցիայում նման բաներ գրված չեն»,-նկատում է Արթուր Արամյանը, հավելելով, որ իրենք էլ իրենց հերթին վերլուծում են խնդրո առարկա փաստաթղթի բովանդակությունը, պահանջները, նշելով, որ դրանց տրամաբանական շարունակությունը հենց ազգային արժեքները վտանգող երևույթների ամրագրումն է: Նա կարծում է նաև, որ այդ կոնվենցիան իրականում սպառնում է հատկապես փոքրաթիվ ազգերին՝ ինչպես ժողովրդավարական, այնպես էլ ազգային ավանդույթների պահպանման առումով:

Նախաձեռնողները նշում են, որ պատրաստվում են այցելել հանրապետության այլ մարզեր ևս:

Լրահոս
0