Ամառը դեռ չի պատրաստվում հեռանալ. եղանակի տեսություն

© Sputnik / Andranik GhazaryanԱշունը Երևանում
Աշունը Երևանում - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երեկոյան ժամերին Կոտայքում, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. ՀՀ ԱԻՆ–ը զգուշացնում է, որ առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում օգոստոսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Люди на улицах Еревана в невыносимую жару - Sputnik Արմենիա
Հալվող քաղաքը. ինչպես են երևանցիները դիմակայում +39 աստիճան շոգին

Երեկոյան ժամերին Կոտայքում, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-16-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում ևս օգոստոսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի + 35–ի։

Լրահոս
0