Բյուրականի և Թեյդեի աստղադիտարանները կհամագործակցեն. նախագահը պայմանավորվել է

© Sputnik / Asatur YesayantsМетеорный поток Персеиды
Метеорный поток Персеиды - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Թեյդե աստղադիտարանի գիտական գործունեությունն ընդգրկում է հիմնականում արևային ուսումնասիրությունների և ռոբոտատեխնիկական աստղագիտության ոլորտները:

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Համագործակցության լուրջ հնարավորություններ կան հանրահայտ Թեյդեի ու Բյուրականի աստղադիտարանների միջև: Այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` Իսպանիայի հանրահայտ Թեյդե աստղադիտարանի ղեկավարության հետ քննարկման ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ Սարգսյանն աշխատանքային այցով Իսպանիայում է։

Президент Армен Саркисян приветствует участников ежегодного совета попечителей всеармянского фонда Айастан (18 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյանը Լոնդոնից կմեկնի Իսպանիա

«Կուզեի ապագայում ավելի շատ հայեր ներգրավված լինեն գիտության և աստղագիտության ոլորտներում: Աստղագիտությունը միայն աստղադիտակ չէ, այլև նոր տեխնոլոգիաներ են, մաթեմատիկական մոդելավորում է: Մենք ունենք նախագահական նոր նախաձեռնություն, որը կոչվում է ATOM և ուղղված է ՀՀ–ում գիտության և տեխնոլոգիաների զարգացման»,–ասել է նախագահը։

Նրա խոսքով` ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել գիտության ու տեխնոլոգիաների քաղաք, ինչի համար համագործակցելու են աշխարհի այնպիսի խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հետ ինչպիսիք են «Դասո Սիսթեմս»-ը, «Թալես»-ը, «Լեոնարդո»-ն, IBM-ը և այլն: Նա նշել է նաև, որ Հայաստանն ուրախ կլինի համագործակցել նաև Թեյդեի հետ:

Նախագահ Սարգսյանը Թեյդե աստղադիտարանի ղեկավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերել մոտ օրերս փոխըմբռնման հուշագիր ստորագրելու՝ ուղղված Հայաստանի գիտատեխնոլոգիական հաստատությունների և Թեյդեի միջև փոխգործակցության զարգացմանը։

«Հայկական Սթոունհենջում» պեղումներ իրականացնելու համար նոր ծրագիր կմշակեն

Աշխարհի ամենահայտնի աստղադիտարաններից մեկը համարվող Թեյդե աստղադիտարանը՝ հարևան Լա Պալմա կղզու վրա գտնվող Roque de los Muchachos Observatory-ի հետ միասին, կառավարվում է Կանարյան աստղաֆիզիկայի ինստիտուտի կողմից, այն Եվրոպական հյուսիսային աստղադիտարանի (ENO) մաս է։ Թեյդե աստղադիտարանի գիտական գործունեությունն ընդգրկում է հիմնականում արևային ուսումնասիրությունների և ռոբոտատեխնիկական աստղագիտության ոլորտները: Այստեղ են կենտրոնացված նաև Եվրոպայի լավագույն արևային աստղադիտակները: Աստղադիտարանի՝ ավելի քան 50 հեկտար զբաղեցնող տարածքում տեղադրված են շուրջ 20 երկրի ավելի քան 60 գիտական հաստատությունների պատկանող արևային և գիշերային աստղադիտակներ:

Լրահոս
0