«Նորաձևության և արվեստի» ցուցահանդես Երևանում. ինչ կտա այն հայ դիզայներներին

© Sputnik / Asatur YesayantsВыставка моды и искусства, благотворительная распродажа (14 августа 2019). Еревaн
Выставка моды и искусства, благотворительная распродажа (14 августа 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Նախագիծը նպատակ ունի միավորելու հայ և օտարազգի դիզայներներին, ստեղծել համագործակցության եզրեր:

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik, Աստղիկ Սուքիասյան.

Երևանում մեկնարկել է «Նորաձևության և արվեստի ցուցահանդես բարեգործական վաճառք» նախագիծը, որին մասնակցում են երիտասարդ դիզայներներ Իտալիայից, Դուբայից, Նյու Յորքից և Հայաստանից:

Ցուցադրությանը ներկայացված են նրբաճաշակ երեկոյան զգեստներ, բնական կաշվից իտալական կոշիկներ, յուրօրինակ շարֆեր և յուտայից հետաքրքիր պայուսակներ:

© Sputnik / Asatur Yesayants«Նորաձևության և արվեստի ցուցահանդես բարեգործական վաճառք»
«Նորաձևության և արվեստի» ցուցահանդես Երևանում. ինչ կտա այն հայ դիզայներներին - Sputnik Արմենիա
«Նորաձևության և արվեստի ցուցահանդես բարեգործական վաճառք»

«Հուսով եմ՝ բոլորին դուր կգա այս ցուցահանդեսը: Սա ևս մեկ առիթ է, որպեսզի մարդիկ շփվեն իրար հետ, մտքեր փոխանակեն: Միշտ փորձում եմ հայ դիզայներներին դնել մյուս դիզայներների կողքին: Ինձ դա հաճույք է պատճառում, քանի որ ցույց ենք տալիս, որ Հայաստանում ևս կան ներուժ ունեցող դիզայներներ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց «Նորաձևության և արվեստի ցուցահանդես բարեգործական վաճառք» նախագծի կազմակերպիչ Տարիել Բիշարյանը՝ հավելելով,  որ ցուցահանդեսի գնային քաղաքականությունը նույնպես հարմարեցված է Հայաստանին:

Կարելի է իրեր ձեռք բերել 25.000 դրամից սկսած մինչև 2000 ԱՄՆ դոլարով:

© Sputnik / Asatur YesayantsՏարիել Բիշարյանը
«Նորաձևության և արվեստի» ցուցահանդես Երևանում. ինչ կտա այն հայ դիզայներներին - Sputnik Արմենիա
Տարիել Բիշարյանը

«Artuyt» հայկական ապրանքատեսակն արդեն 2 տարի է՝ ներկայացվում է նաև Միլանի «Նորաձևության շաբաթվա» շրջանակներում։

«Մեր գերնպատակն է հայկական արվեստի տարածումը ամբողջ աշխարհում: Մենք մետաքսե շարֆերի վրա թվայնացնում ենք հայ հայտնի և ոչ այնքան հայտնի նկարիչների գլուխգործոցները»,-ասում է «Artuyt»-ի համահիմնադիր Հովհաննես Պետրոսյանը, նշելով, որ ունեն նաև արհեստական կտորներից շարֆեր, որոնք կարելի է ձեռք բերել մետաքսից մատչելի գնով:

© Sputnik / Asatur Yesayants«Artuyt»-ի համահիմնադիր Հովհաննես Պետրոսյանը
«Նորաձևության և արվեստի» ցուցահանդես Երևանում. ինչ կտա այն հայ դիզայներներին - Sputnik Արմենիա
«Artuyt»-ի համահիմնադիր Հովհաննես Պետրոսյանը

«Նորաձևության և արվեստի ցուցահանդես բարեգործական վաճառք» նախագծի կազմակերպիչները համագործակցում են «Օրրան» բարեգործական կազմակերպության հետ, որի սաները նույնպես հնարավորություն կունենան դիզայներների օգնությամբ  ստեղծել իրենց փոքրիկ հավաքածուն, որը կներկայացնեն ցուցահանդեսի փակման օրը:

Ինչպես հայ դիզայներ eLSi-ին գրավեց հեղինակավոր ֆեշն–հյուպատոսին

«Մենք բացի կրթական ծրագրերից, երեխաներին սովորեցնում ենք նաև արհեստներ. կար, փայտամշակում, կավագործություն, որոնք հնարավորություն են տալիս որակյալ մասնագետներ դառնալ»,-ասաց  «Օրրանի» կրթական ծրագրերի  համակարգող Սոնա Մալխասյանը:

© Sputnik / Asatur Yesayants«Օրրանի» կրթական ծրագրերի համակարգող Սոնա Մալխասյանը՝ սաների հետ
«Նորաձևության և արվեստի» ցուցահանդես Երևանում. ինչ կտա այն հայ դիզայներներին - Sputnik Արմենիա
«Օրրանի» կրթական ծրագրերի համակարգող Սոնա Մալխասյանը՝ սաների հետ

Ի դեպ, այս ցուցահանդեսից հետո երեխաներից մի քանիսն արդեն որոշել են դիզայներ դառնալ: Նրանցից ոմանք նույնիսկ երազում են իրենց սեփական բրենդը ստեղծելու մասին:

Դիզայներ Հայկ Ավանեսյանը հիացրել է նորաձևության սիրահար ուկրաինուհիներին

Լրահոս
0