Արսեն Թորոսյանը հրապարակել է որդու լուսանկարն ու բարի լուր հայտնել

© Sputnik / Aram NersesyanБеседа с журналистами министра здравоохранения Арсен Торосян после заседания правительства Армении (24 мая 2018). Еревaн
Беседа с журналистами министра здравоохранения Арсен Торосян после заседания правительства Армении (24 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առողջապահության նախարարի ներկայացրած ցուցանիշներից ենթադրվում է, որ ՀՀ բնակչությունը դանդաղ, բայց ձգտում է հասնել Վարչապետ Փաշինյանի նախանշած ժողովրդագրական ցուցանիշներին։

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է։ Այս մասին իր Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Многодетный отец готов вновь стать папой - Sputnik Արմենիա
Հայկական ընտանիքում 15-րդ երեխան է ծնվել. տեսանյութ

«Ամփոփելով ծնելիության ցուցանիշները 2019 թվականի առաջին կիսամյակի համար և համեմատելով դրանք 2018-ի հետ, կարող ենք արձանագրել, որ նվազման միտումը դանդաղում է և եթե այսպես շարունակվի, ապա տարվա վերջ կամ մյուս տարվա սկիզբ կարելի է կանխատեսել ծնելիության ցուցանիշի նվազման դադարեցում և հետագա աճ»,- գրել է նա։

Նախարարի ներկայացրած վիճակագրության համաձայն` 2018-ի առաջին կիսամյակի նվազումը 2017-ի համեմատ եղել է 4.9%, իսկ 2019-ի նվազումը 2018-ի համեմատ՝ 0.9%։

«Այս ցուցանիշները իրական արձագանքն են այն սոցիալ-տնտեսական քաղաքականության, որ վարում է մեր կառավարությունը հեղափոխությունից հետո»,– նշել է  Թորոսյանը։

Աղմուկ–աղաղակով լցված տունը. 10 երեխա ունեցող ընտանիքում երջանկությունը փողով չի չափվում

Ի դեպ, նախարարը գրառմանը կից հրապարակել է որդու` Գևորգի` վեց տարի առաջ արված լուսանկարը։

Թորոսյանը որդուն լուսանկարել է ծնվելուց շուրջ մեկ ժամ անց։ 

Հիշեցնենք` օգոստոսի 6-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի թիվս այլ ծրագրային խնդիրների հայտարարել էր, որ մինչև 2050թ.–ը ՀՀ բնակչությունը պետք է հասնի 5 միլիոնի։

Լրահոս
0