Համահայկական խաղերում ընտրել են ամենագեղեցիկ մասնակիցներին. ովքեր են նրանք

© Sputnik / Anna VardanyanКонкурс красоты в рамках 7-х Панармянских игр (16 августа 2019). Еревaн
Конкурс красоты в рамках 7-х Панармянских игр (16 августа 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Համահայկական ամառային 7-րդ խաղերի 14 - 32 տարեկան կանանց մասնակցությամբ անցկացվել է գեղեցկության մրցույթ։ Գեղեցկուհու տիտղոսի համար պայքարել են 13 մասնակից։

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Համահայկական ամառային 7-րդ խաղերի շրջանակում անցկացվել է արդեն ավանդականի դարձած գեղեցկության մրցույթը: Գեղեցկուհու տիտղոսի համար պայքարել է 13 մասնակից:

«Այստեղ օդն ուրիշ է». ինչպես վրացին սիրեց Հայաստանն ու Արցախը, իսկ մյուսները տուն գտան

«14 մինչև 32 տարեկան մասնակիցներ ունենք այս մրցույթում: Խաղերի շրջանակում ձևավորված գեղեցիկ ավանդույթներից է գեղեցկության մրցույթը: Այն հնարավորություն է տալիս սպորտը համադրել գեղեցկության հետ»,- ասաց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ Պերճ Հալաջյանը:

© Sputnik / Anna Vardanyan7-րդ Համահայկական խաղերի գեղեցկության մրցույթի մասնակիցներ
Համահայկական խաղերում ընտրել են ամենագեղեցիկ մասնակիցներին. ովքեր են նրանք - Sputnik Արմենիա
7-րդ Համահայկական խաղերի գեղեցկության մրցույթի մասնակիցներ

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի կողմից ընտրված ժյուրին գնահատել է ոչ միայն մասնակիցների արտաքին տեսքը, այլև ինտելեկտը։ Սպորտի, գեղեցկության ու գիտելիքների համադրությամբ հաղթող է ճանաչվել Ռոստովի «Ջանֆիդա» վոլեյբոլի թիմը ներկայացնող 25-ամյա Աննա Թունյանը:

© Sputnik / Anna Vardanyan7-րդ Համահայկական խաղերի գեղեցկության մրցույթ
Համահայկական խաղերում ընտրել են ամենագեղեցիկ մասնակիցներին. ովքեր են նրանք - Sputnik Արմենիա
7-րդ Համահայկական խաղերի գեղեցկության մրցույթ

«2-րդ անգամ եմ մասնակցում Համահայկական խաղերին, իսկ գեղեցկության մրցույթին` առաջին անգամ: Չնայած լարվածություն կար, բայց նաև հաճելի էր մասնակցությունը»,- մրցույթից հետո իր  տպավորությունները պատմեց Թունյանը:

Խնամիություն ենք անելու. Համահայկական խաղերի մասնակիցները կապեր են հաստատում իրար հետ

Երկրորդ հորիզոնականում Արմինե Գալստյանն է։ Նա ևս Ռոստովն է ներկայացնում։ Երրորդ տեղում ընտրվել է Արցախը ներկայացնող Անգելինա Մանասյանը:

© Sputnik / Anna Vardanyan7-րդ Համահայկական խաղերի գեղեցկության մրցույթի ժյուրի
Համահայկական խաղերում ընտրել են ամենագեղեցիկ մասնակիցներին. ովքեր են նրանք - Sputnik Արմենիա
7-րդ Համահայկական խաղերի գեղեցկության մրցույթի ժյուրի

Ամփոփելով գեղեցկության մրցույթը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ Պերճ Հալաջյանը նշեց, որ մրցույթի մասնակիցների 60-70 տոկոսը չէր տիրապետում հայերենին, սակայն նրանք խոստացել են անպայման սովորել և հաջորդ խաղերին մայրենի լեզվով հաղորդակցվել:

Լրահոս
0