https://armeniasputnik.am/20190818/Sevani-hanrayin-loghaperum-navakner-en-shrjvel-ognutyan-en-hasel-prkararnery-20106630.html
Սևանի հանրային լողափերում նավակներ են շրջվել. օգնության են հասել փրկարարները
Սևանի հանրային լողափերում նավակներ են շրջվել. օգնության են հասել փրկարարները
Կիրակի Սևանի հանրային լողափերում փրկարարները ջրից դուրս են բերել 4 երիտասարդի, որոնց նավակները կողաշրջվել են։ 18.08.2019, Sputnik Արմենիա
2019-08-18T22:34+0400
2019-08-18T22:34+0400
2019-08-18T22:34+0400
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1972/80/19728090_10:-1:1600:899_1920x0_80_0_0_22c1a1dcadb371d4a98012deeba0b7f2.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1972/80/19728090_170:-1:1600:899_1920x0_80_0_0_4392be9a766ef3888bf0ab476625ef08.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, պատահարներ, վթար, պատահար, սպանություն, գողություն
հայաստան, պատահարներ, վթար, պատահար, սպանություն, գողություն
Սևանի հանրային լողափերում նավակներ են շրջվել. օգնության են հասել փրկարարները
Կիրակի Սևանի հանրային լողափերում փրկարարները ջրից դուրս են բերել 4 երիտասարդի, որոնց նավակները կողաշրջվել են։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 18-ին, ժամը 16–ի սահմաններում Սևանի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող փրկարարներն ափից շուրջ 25 մ հեռավորության վրա նկատել են ռետինե նավակով կողաշրջված երկու քաղաքացու: Այդ մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Օգնության հասած ջրափրկարարները ջրից դուրս են բերել 26-ամյա Դավիթ Ս.-ին և 28-ամյա Սերգեյ Մ.-ին։
Տուժածներին հոսպիտալացնելու կարիք չի եղել:
Գրեթե նույն ժամին`15:08-ի սահմաններում, Շորժայի ափին`մեկ այլ հանրային լողափում փրկարարներն ափից 200 մ հեռավորության վրա նկատել են ռետինե նավակով կողաշրջված երկու քաղաքացու:
Փրկարարները հաջողվել է ջրից անվնաս դուրս բերել 22-ամյա Հովհաննես Չ.-ին և Հովհաննես Մ.-ին. նրանք ևս բուժօգնության կարիք չեն ունեցել: