ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik. ՀՀ Լոռու մարզի Պուշկինո գյուղում տուն է այրվել: Փրկարարները հրդեհը մարելուց հետո հայտնաբերել են տանտիրոջ դին:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը:
«Օգոստոսի 17-ին, ժամը 23։09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Պուշկինո գյուղում այրվում է տուն։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է 2-րդ փողոցի տներից մեկը (մոտ 150 քմ)»,-ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:11-ին, մարվել՝ 07:35-ին: Այրվել է տունն ամբողջությամբ՝ գույքով:
Խոհանոցի հատակին հայտնաբերվել է Ժիրայր Բ.-ի (ծնված 1973 թ.) այրված դին: