00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
8 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Զախարովան` «Զվարթնոցից» ՌԴ սահմանապահներին հանելու մասին
19:31
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
43 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Բադալյան. «Ամուլսարի հարցում կայացվել է ոչ թե բնապահպանական, այլ քաղաքական որոշում»

© Sputnik / Aram NersesyanАрмен Бадалян
Армен Бадалян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Ամուլսարի հանքի շահագործման հարցի մասին։ Քաղտեխնոլոգի դիտարկմամբ` Ամուլսարի հարցը միայն տնտեսական կամ բնապահպանական չէ։
Բադալյան. «Կայացվել է քաղաքական որոշում, որ փորձագիտական եզրակացությունը պետք է դրական լինի»

«Դա արտասահմանյան, մասնավորապես անգլո-ամերիկյան խոշոր ներդրում է, և Հայաստանում ԱՄՆ-ի  նախկին դեսպանը բավականին ակտիվորեն աջակցում էր Ամուլսարի հանքի շահագործման գործընթացին»,–հիշեցնում է Բադալյանը։

Նրա խոսքով` սեպտեմբերին Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար լավագույն հնարավորություն է Ամուլսարի հարցի արծարծումը։

Участники акции протеста против разработки Амулсарского месторождения (18.08.2019) Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանն ընդունել է բնապահպաններին. Ամուլսարի հարցը քննարկվում է փակ դռների հետևում

Ինչ վերաբերում է Ամուլսարի հանքի վերաբերյալ լիբանանյան «Էլարդ» ընկերության եզրակացությունը, ապա այդ առումով քաղտեխնոլոգի մոտեցումը միանշանակ չէ։

«Ես չեմ կարծում, որ փորձագիտական գնահատականը զուտ բնապահպանական տեսակետից է տրվել, ըստ իս` կայացվել է քաղաքական որոշում, որ փորձագիտական եզրակացությունը պետք է դրական լինի»,–ասում է Բադալյանը։

Հիշեցնենք`Ամուլսարի ոսկու հանքը պաշարներով Հայաստանի երկրորդ հանքավայրն է։ Այն շահագործելու համար արտոնագիր է ստացել Հայաստանում Lydian International դուստր ընկերություն` GeoTeam-ը, որը ավելի ուշ վերանվանվել է Lydian Armenia-ի։ Ամուլսարի լեռնագագաթը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին՝ Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա: Հանքավայրի շինարարության պաշտոնական մեկնարկը տրվել է 2016թ-ի օգոստոսի 19-ին: Ամուլսարը Հայաստանում այս պահին ամենախոշոր միջազգային ներդրումն է: Հանքի շահագործումը Հայաստանում իշխանափոխությունից հետո դադարեցվել է, հարուցվել է քրեական գործ` չարաշահումների և բնապահպանական օրենսդրության խախտումների փաստով։ Կառավարության հրավերով հանքի տարածքում միջազգային բնապահպանական փորձաքննություն է իրականացվել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանքը չի շահագործվի, քանի դեռ փորձաքննությունը դրական եզրակացություն չի տվել։

Стройка компании Лидиан Армения - Sputnik Արմենիա
«Լիդիանը» քննչական կոմիտեին է ներկայացրել փորձաքննությանն առնչվող իր պատասխանները

Լիբանանյան «Էլարդ» ընկերությունն օրերս ներկայացրել էր Ամուլսարի հանքի վերաբերյալ փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի Սևանի ու Ջերմուկի հանքային ջրերի վրա Ամուլսարի հանքավայրի շահագործումը որևէ բացասական ազդեցություն չի ունենա։ Ավելի վաղ քրեական գործ էր հարուցվել Ամուլսարի հանքավայրի շահագործման հետևանքով բնությանը հասցվող վնասի վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու փաստով, սակայն «Էլարդի» եզրակացությունից հետո, քննչական կոմիտեն հայտարարեց, որ քրեական հետապնդման հիմքեր չկան ու գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի։ Գործադիրի նախորդ նիստում էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարությունը շարունակում է ուսումնասիրել Ամուլսարի հարցով փորձագիտական եզրակացությունը։ Ի դեպ, հանքի շահագործման հարցում մոտեցումները իշխող ուժի շրջանում միասնական չեն։ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մի քանիսը հրապարակավ կողմ են արտահայտվել Ամուլսարի հանքի շահագործմանը, մի քանիսն էլ՝ դեմ են։

Լրահոս
0