00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամուլսարը մտել է իշխանության «մատի ու մատանու արանքը». ի՞նչ է կատարվում «Իմ քայլում»

© facebook/ Shahane KhachatryanУчастники митинга против эксплуатации Амулсарского месторождения
Участники митинга против эксплуатации Амулсарского месторождения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չափազանցություն չի լինի ասել, որ հանքի խնդիրը կարող է դառնալ այն լակմուսի թուղթը, որը կբացահայտի իշխող թիմի ամրության ու համախմբման աստիճանը։

ԵՐԵՎԱՆ, 22 օգոտսոսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ բողոքները չեն կարող լուրջ ներքաղաքական փոփոխությունների հանգեցնել։ Սրանում վստահ է Կովկասի ինստիտուտի փորձագետ  Հրանտ Միքայելյանը։

И.о. министра финансов Атом Джанджугазян на совещании у премьер-министра (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչ ազդեցություն կունենա «Ամուլսարի» շահագործումը. Ֆինանսների նախարարի պարզաբանումը

Ամուլսարի հարցն այժմ ամենաքննարկվող թեման է հայկական քաղաքականության մեջ ու մամուլում։ Չափազանցություն չի լինի ասել, որ հանքի խնդիրը կարող է դառնալ այն լակմուսի թուղթը, որը կբացահայտի Փաշինյանի թիմի ամրության ու համախմբման աստիճանը։  Թեև Փաշինյանն  արդեն հայտնել է, որ կողմ է հանքի շահագործմանը, «Իմ քայլը» դաշինքի որոշ պատգամավորներ չեն թաքցնում իրենց «հակաամուլսարական» դիրքորոշումը։

Այդ կապակցությամբ մենք փորձել ենք մեր զրուցակցի օգնությամբ հասկանալ` արդյո՞ք Ամուլսարի դեպքը կարող է պառակտում առաջացնել վերնախավի ներսում։ Նա այդ հարցում բավականին կասկածամտորեն է տրամադրված ու պնդում է, որ այդ պատմությունը չի կարող խարխլել իշխանության շարքերը։ 

«Անկասկած, որոշ տարաձայնություններ կան, բայց չեմ կարծում, որ իշխանությունը քաղաքականապես կտուժի Ամուլսարի պատճառով։ Համենայն դեպս, այս պահին նման նախադրյալներ չեմ տեսնում», – ասաց Միքայելյանը։

Հետհեղափոխական շրջանում միշտ կարող են լինել հարցեր, որոնք տարաձայնություններ են առաջացնում։ Քաղաքագետի խոսքով` պետք է նշել, որ «Իմ քայլը» խմբակցությունը բավականին սուղ ժամկետներում է կազմվել, ու այնտեղ կարող է գաղափարախոսական միասնականություն եղած չլինել։  Այդ պատճառով Ամուլսարի վերաբերյալ եղած տարածայնությունները չպետք է զարմացնեն։ 

«Պատգամավորները, որոնք դեմ են հանքի շահագործմանը, դժվար թե ուզենան լքել խմբակցությունն ու կորցնել այն բարիքները, որոնք տալիս է նրանց իրենց կարգավիճակը։ Բայց նույնիսկ եթե ենթադրենք, որ երեք–չորս պատգամավոր կդիմեն այդ քայլին, խմբակցությունը դրանից ոչինչ չի կորցնի», – կարծում է Միքայելյանը։ 

Միաժամանակ, փորձագետը կարծում է, որ վարչապետն ի սկզբանե Ամուլսարի վերաբերյալ վերջնական լուծում չուներ։ Իսկ նրա ներկայիս դիրքորոշումն ընդհանուր առմամբ պայմանավորված է արտաքին ճնշումով։

Вице-спикер парламента Армении Лена Назарян и руководитель фракции Мой Шаг Лилит Макинц на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Իմ քայլի»`հանքը չշահագործելու կողմնակիցները շատ են, նրանք կարող են առանձնանալ. «Հրապարակ»

Միջազգային ներդրողները հավանաբար հասկացրել են, որ եթե Ամուլսարը փակվի, Հայաստանում ներդրումներ չեն արվի։ Պետք է բացառել նաև Lydian Armenia ընկերության կողմից Հայաստանի դեմ հայց ստանալու վտանգը։

«Կարծում եմ` վարչապետը գնահատել է  բոլոր ռիսկերն ու մտածել, որ չափազանց ռիսկային կլինի հանքը շահագործելուց հրաժարվելը»,- նշեց Միքայելյանը։

Տնտեսական առումով՝ Ամուլսարից ստացվող եկամուտը նշանակալի չի լինի։ Փորձագետի խոսքով`հանքի մշակումը որոշ լրացուցիչ եկամուտ կբերի բյուջեին, բայց երկարաժամկետ հեռանկարում դա երկրի տնտեսության համար էական նշանակություն չի ունենալու։

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է Ամուլսարի հարցով նոր հանձնարարական տվել
Օգոստոսի 19–ին Facebook–ում ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետն ասել էր,  որ Ամուլսարի հանքը կարող է գործարկվել, քանի որ Elard  ընկերության եզրակացության համաձայն` հավանական ռիսկերը կարող են ոչ էական լինել Սևանա լճի կամ Ջերմուկի ջրերի համար, եթե ընդունվեն կանխարգելիչ այն 16 միջոցները, որոնց մասին խոսվում է եզրակացության մեջ։  Դա բնապահպանների ու ակտիվիստների շարքերում բողոքի կտրուկ ալիք է բարձրացրել։

Լրահոս
0