Հայտնի Jamiroquai խումբն առաջին անգամ համերգով հանդես կգա Երևանում

© Sputnik / Евгения Новоженина / Անցնել ֆոտոբանկКонцерт Jamiroquai в Москве
Концерт Jamiroquai в Москве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Խումբը պատմական ելույթներ է ունեցել Սթիվի Ուանդերի և Դայանա Ռոսի հետ: Խմբի ավելի քան 7 ալբոմները հայտնվել են Միացյալ Թագավորության երաժշտական թոփ 10-նյակներում։

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Jamiroquai (Ջեմի Ռոքվայ)հայտնի խումբը առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում։

Silk Note Festival-ի շրջանակում նոյեմբորի 6–ին, «Հրազդան» մարզադաշտում Հայաստանը կհյուրընկալի միակ և անկրկնելի Jamiroquai (Ջեմի Ռոքվայ) խմբին:

Այս հնարավորությունը ստեղծվել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և «Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության ջանքերով:

Голландский диджей Армин ван Бюрен - Sputnik Արմենիա
Աշխարհահռչակ դիջեյ Արմին վան Բյուրենը համերգ կտա Երևանի Հանրապետության հրապարակում

Վոկալիստ Ջեյ Քեյի կողմից 1992 թվականին ստեղծված և future funk ոճում հանդես եկող Jamiroquai խումբը երաժշտական աշխարհը փոթորկեց՝ դառնալով մոլորակի ամենահաջողակ կատարողներից մեկը: 

1993-ին խմբի առաջին՝ Emergency on Planet Earth ալբոմի լույսընծայումից հետո, Jamiroquai-ն յուրատեսակ կերպով ամփոփեց ժամանակակից փոփ երաժշտությունը՝ դառնալով մերօրյա վառ արտիստներից շատերի համար իսկական հեղինակություն: Jamiroquai-ի երկրպագուների թվում են Chance the Rapper-ը, Pharrell-ը, Tyler the Creator-ը, Jungle-ը, Redman & The Internet-ը։ Խումբը պատմական ելույթներ է ունեցել Սթիվի Ուանդերի և Դայանա Ռոսի հետ:

Խմբի ավելի քան 7 ալբոմները հայտնվել են Միացյալ Թագավորության երաժշտական թոփ 10-նյակներում (դրանցից երեքը հայտնվել են առաջին տեղում): «Գրեմմիի» դափնեկիր և «Բրիտս» մրցանակի առաջադրված խումբն աշխարհում վաճառել է ավելի քան 26 միլիոն ալբոմ, գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ բոլոր ժամանակների ամենավաճառված ֆանկ ալբոմի համար:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала