Հրաշալի հաղթանակ լրացուցիչ ժամանակում. «Արարատ–Արմենիան» առաջ անցավ  «Դյուդելանժից»

© Sputnik / Aram NersesyanБолельщики на матче "Арарат-Армения" и "Дюделанж" (22.08.2019) Еревaн
Болельщики на матче Арарат-Армения и Дюделанж (22.08.2019) Еревaн - Sputnik Արմենիա
Երկրորդ խաղակեսում՝ խաղի 68-րդ րոպեին, հյուրերին հաջողվեց վերականգնել հաշվի տարբերությունը:

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում «Արարատ Արմենիան» 2:1 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին»:

© Sputnik / Aram NersesyanՄարզասերները տոնում են «Արարատ–Արմենիայի» հաղթանակը
Հրաշալի հաղթանակ լրացուցիչ ժամանակում. «Արարատ–Արմենիան» առաջ անցավ  «Դյուդելանժից» - Sputnik Արմենիա
Մարզասերները տոնում են «Արարատ–Արմենիայի» հաղթանակը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ խաղի մեկնարկին թեթև հետախուզությունից հետո Վարդան Մինասյանի սաները սկսեցին վերահսկել խաղի ընթացքը և առաջին խաղակեսի միջնամասում՝ 23-րդ րոպեին, հարձակվող Մաիլսոն Լիման գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը:

Երկրորդ խաղակեսում՝ խաղի 68-րդ րոպեին, հյուրերին հաջողվեց վերականգնել հաշվի տարբերությունը, և Դանել Սինանին գոլ խփեց` հաշիվը դարձնելով 1։1։

© Sputnik / Aram NersesyanՄարզասերները տոնում են «Արարատ–Արմենիայի» հաղթանակը
Հրաշալի հաղթանակ լրացուցիչ ժամանակում. «Արարատ–Արմենիան» առաջ անցավ  «Դյուդելանժից» - Sputnik Արմենիա
Մարզասերները տոնում են «Արարատ–Արմենիայի» հաղթանակը

Սակայն «Արարատ Արմենիան» կարողացավ հաղթանակ տանել:

Մրցավարի ավելացրած ժամանակի 3-րդ րոպեին հաղթական գոլը խփեց Իլյա Անտոնովը:

Հիշեցնենք, որ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում անցկացվեց ԵԼ որակավորման 4–րդ փուլի «Արարատ–Արմենիա»- «Դյուդելանժ» հանդիպումը։

© Sputnik / Aram NersesyanՄարզասերները տոնում են «Արարատ–Արմենիայի» հաղթանակը
Հրաշալի հաղթանակ լրացուցիչ ժամանակում. «Արարատ–Արմենիան» առաջ անցավ  «Դյուդելանժից» - Sputnik Արմենիա
Մարզասերները տոնում են «Արարատ–Արմենիայի» հաղթանակը

Այս փուլը հաղթահարելու դեպքում հայկական ակումբն առաջին անգամ հնարավորություն կունենա հանդես գալ Եվրագավաթային մրցաշարի խմբային փուլում։

Նշենք, որ պատասխան հանդիպումը տեղի կունենա Լյուքսեմբուրգում, օգոստոսի 29-ին։

Հրաշալի մեկնարկ փլեյ-օֆֆում. «Արարատ-Արմենիան» խփեց իր առաջին գոլը. տեսանյութ

Ինչպես է ՀՖՖ նախագահը հետևել «Արարատ-Արմենիայի» խաղին. նրա խորհրդականը գրառում է արել

Կեցցե՛ք, տղերք. Նիկոլ Փաշինյանի գրառումը «Արարատ-Արմենիայի» տարած հաղթանակի կապակցությամբ

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала