Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ջերմուկ

© Photo : press office of the PM of RA Премьер-министр Армении Никол Пашинян в Джермуке (23.08.2019)
Премьер-министр Армении Никол Пашинян в Джермуке (23.08.2019) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ուղևորվում են Ջերմուկ։

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ Facebook-ի իր էջում հրապարակում է արել, որտեղ գրել է. «Գնացինք Ջերմուկ»։

Փաշինյանը նաև լուսանկար է հրապարակել, որտեղ ինքն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Սուրեն Պապիկյանը նստած են կառավարական ուղղաթիռում։

Роберт Гукасян - Sputnik Արմենիա
Ինչպես և պայմանավորվել էին. Նիկոլ Փաշինյանը նոր խորհրդական ունի

Կարելի է ենթադրել, որ Վարչապետը Պապիկյանի ուղեկցությամբ է ուղևորվում Ջերմուկ։

Այցն ամենայն հավանականությամբ կապված է Ամուլսարի հանքի շահագործման ու բնապահպան ակտիվիստների` Ջերմուկում իրականացվող ակցիաների հետ։

Հիշեցնենք` օգոստոսի 19–ին Facebook–ում ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետն ասել էր,  որ Ամուլսարի հանքը կարող է գործարկվել, քանի որ Elard  ընկերության եզրակացության համաձայն` հավանական ռիսկերը կարող են ոչ էական լինել Սևանա լճի կամ Ջերմուկի ջրերի համար, եթե ընդունվեն կանխարգելիչ այն 16 միջոցները, որոնց մասին խոսվում է եզրակացության մեջ։  Դա բնապահպանների ու ակտիվիստների շարքերում բողոքի կտրուկ ալիք է բարձրացրել։

Լրահոս
0