Տավուշում զինվորական ավտոմեքենա է վթարվել. 11 զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց

© Sputnik / Наталья Селиверстова /  / Անցնել մեդիապահոցՇտապօգնության ավտոմեքենա
Շտապօգնության ավտոմեքենա - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Shamshyan.com կայքի տեղեկություններով, բոլոր վիրավորները պայմանագրային զինծառայողներ են, նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:

ԵՐԵՎԱՆ, 23 Օգոստոս — Sputnik. Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Shamshyan.com կայքի տեղեկություններով, գիշերը, ժամը 03:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում Բաղանիս գյուղի մոտ գտնվող զորամասի մոտ ГАЗ 66 մակնիշի զինվորական ավտոմեքենա է կողաշրջվել:

Депутат от фракции Процветающая Армения Наира Зограбян на внеочередном заседании парламента (9 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչն է մտահոգել Նաիրա Զոհրաբյանին. նա զինվորական հոսպիտալ է այցելել

Կայքի տվյալներով` ավտոմեքենայում գտնվող 25-ամյա Խորեն Գ.-ն, 26-ամյա Ծովակ Ա.-ն, 26-ամյա Սամսոն Հ.-ն, 27-ամյա Արթուր Պ.-ն, 29-ամյա Ֆրոնտիկ Ս.-ն, 25-ամյա Ֆրունզիկ Պ.-ն, 29-ամյա Անդրանիկ Հ.-ն, 25-ամյա Արսեն Ե.-ն, 25-ամյա Վահե Հ.-ն, 27-ամյա Էդգար Հ.-ն և 32-ամյա Հայկ Շ.-ն թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:

Վիրավորներից մի մասին ավտոմեքենայից դուրս են բերել զինծառայողները, մյուսներին` դեպքի վայր ժամանած փրկարարները:

Կայքի տեղեկություններով` բոլոր վիրավորները պայմանագրային զինծառայողներ են, նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:

Հրազենային վնասվածք ստացած զինվորին Ստեփանակերտից տեղափոխում են Երևան

Դեպքի մասին հրապարակմանն արձագանքել է նաև ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` վերահաստատելով, որ Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել: 

Նշենք, որ ոստիկանությունն ու ռազմական ոստիկանությունը պարզում են դեպքի մանրամասներն ու վարորդի ինքնությունը:

Լրահոս
0