Արցախում ցլի հարվածից 39–ամյա տղամարդ է մահացել

© Sputnik / Andranik GhazaryanАвтомобиль скорой помощи
Автомобиль скорой помощи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախի Ամարասի անասնաֆերմայի հարակից դաշտում հայտնաբերվել է Մարտունու շրջանի բնակչի դին`մարմնական վնասվածքներով։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Արցախի Մարտունու շրջանում, ըստ նախնական տեղեկությունների, ցուլի հարվածից 39–ամյա մի տղամարդ է մահացել։ Այս մասին հայտնում է Արցախի ոստիկանությունը։

ДТП на дороге Аскеран-Степанакерт (24.08.2019) - Sputnik Արմենիա
ՃՏՊ Ստեփանակերտ–Ասկերան ճանապարհին. վարորդն ու 18–ամյա ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

«Օգոստոսի 23-ին, ժամը 10:00-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ Ամարասի վարչական տարածքի դաշտում կա տղամարդու դիակ: Ամարասի անասնաֆերմայի հարակից դաշտում հայտնաբերվել է Մարտունու շրջանի բնակիչ, 39-ամյա Ս. Թ-ի դիակը»,–նշված է հաղորդագրության մեջ:

Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են  մարմնական վնասվածքներ:  Նախնական տեղեկություններով` Ս.Թ-ն մահացել է ցուլի հարվածների հետևանքով։

«Արայի ամրոց» ռեստորանային համալիրում մատուցողներից մեկը դանակահարել է 3 գործընկերներին

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:  Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

 

Լրահոս
0