Փոքր երեխաների հետ օդանավակայանում ենք. հայ զբոսաշրջիկները կրկին մնացել են Եգիպտոսում

© Sputnik / Aram NersesyanТерритория гостиничного комплекса в Египте
Территория гостиничного комплекса в Египте - Sputnik Արմենիա
Նման խնդրի բախվել են այն ուղևորները, որոնց տուրիստականները Եգիպտոսում հանգիստ անցկացնելու համար համագործակցել են Skymaxholidays-ի հետ:

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. Մոտ 55 հայաստանցի զբոսաշրջիկ 10 ժամից ավելի է մնացել են Շարմ էլ Շեյխի օդանավակայանում։ Երևան վերադարձի նրանց չվերթը հետաձգվել է։

Air Cairo ավիաընկերությունը, որը պետք է այսօր առավոտյան Եգիպտոսի ժամանակով 04:45-ին Շարմ էլ շեյխ-Երևան ուղիղ չվերթ իրականացներ, չեղարկել է այն, իսկ  ուղևորներն այդ մասին  իմացել են օդանավակայան ժամանելուց հետո միայն:

Территория гостиничного комплекса в Египте - Sputnik Արմենիա
Ինչ է տեղի ունեցել հայերի հետ Եգիպտոսում. պատասխանում է զբոսաշրջային ընկերությունը

Sputnik Արմենիան կապ է հաստատել ուղևորներից Սիրանույշ Գրիգորյանի հետ, որը տեղեկացրեց, որ օդանավակայանում  տարբեր պատճառաբանություններ են ներկայացրել, իբրև տեխնիկական խնդիրներ են եղել, բայց մարդիկ 10 ժամից ավել մնացել են օդանավակայանում:

Գրիգորյանի խոսքով` ուղևորների ցանկում 10 մանկահասակ երեխա կա: Նրանց շատ նյարդայնացրել է, որ իրենց հարցով ոչ ոք չի զբաղվում և հստակ տեղեկատվություն չեն տալիս, թե երբ է խնդիրը կարգավորվելու:

Պարզվել է, որ նման խնդրի բախվել են այն ուղևորները, որոնց տուրիստականները Եգիպտոսում հանգիստ անցկացնելու համար համագործակցել են Skymaxholidays-ի հետ: Այդ ընկերությունից ոչ ոք չի այցելել օդանավակայան և հնարավոր չի եղել իրենց հետ կապ հաստատել:

Sputnik Արմենիան կապ է հաստատել նաև Air Cairo ավիաընկերություն Հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ Անռիվա-Տուր ընկերության հիմնադիր տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանի հետ:

Журналисты у офиса тур.компании A&R Tour (25 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Եգիպտոսի դեպքից հետո ՏՄՊՊՀ–ն ուսումնասիրություններ է սկսել տուրընկերություններում

Տնօրենը տեղեկացրեց, որ ոչ մի հայ Շարմ էլ Շեյխում չի մնացել, ընդամենը թռիչքն է ուշացումով իրականացվելու:

«Ես հենց նոր եմ խոսել, ոչ մի խնդիր չկա: Խնդիրն այն էր, որ Եգիպտոսում հյուրանոցները գերծանրաբեռնված են, այդ պատճառով հնարավոր չի եղել սպասող ուղևորներին տեղավորել հյուրանոցներում: Թռիչքը կիրականացվի այսօր երեկոյան, Երևանի ժամանակով ժամը 20.00-ին»,-ասաց Հռիփսիմե Ստամբուլյանը:

Մենք ևս մեկ անգամ կապ հաստատեցինք Սիրանույշ Գրիգորյանի հետ։ Նա նշեց, որ  իրենք այժմ գտնվում են հյուրանոցի տարածքում, սակայն ոչ մեկ չի շտապում իրենց սենյակներում տեղավորել: Պատճառաբանում են, որ տեղ չկա:

Ուղևորները շարունակում են վրդովված մնալ և սպասում են ստեղծված անհարմարությունների կարգավորմանը:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала