00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:06
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:24
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վնաս չկա, որ մի հատ էլ չափենք, թե ինչ չափի է. քննչական խմբի ղեկավարը` Ամուլսարի մասին

© Sputnik / Asatur YesayantsГлава следственной группы по делу Амулсара Юра Иванян на пресс-конференции (26 августа 2019). Еревaн
Глава следственной группы по делу Амулсара Юра Иванян на пресс-конференции (26 августа 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ քննչական կոմիտեն այսօր դարձյալ լրագրողներին հրավիրել է Ամուլսարի հանքի շահագործման հնարավոր ռիսկերի մասին փորձաքննության արդյունքների վերաբերյալ ասուլիսի։

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Ամուլսարի հանքի հնարավոր վտանգների մեղմման միջոցառումները, որ առաջարկել է «Լիդիան» ընկերությունը, փորձագետների կողմից գնահատվել են ողջամիտ, կառավարելի, առաջարկվել են նաև լրացուցիչ միջոցառումներ։ Այս մասին այսօր Ամուլսարի հանքին վերաբերող հարցերի մասին մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ  քննչական կոմիտեի Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը` ներկայացնելով Ամուլսարի քրեական գործի շրջանակներում կատարված փորձաքննության արդյունքները:

Премьер-министр Армении Никол Пашинян в Джермуке (23.08.2019) - Sputnik Արմենիա
Ժամանակն այս պահին Փաշինյանի համար շատ ավելի ոսկի է, քան նույն Ամուլսարը. այցի մյուս երեսը

«Փորձագետները նշում են, որ եթե այդ ամբողջ համակարգը կիրառվի, նախագծված, պատշաճ, ապա բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի։ Նշանակում է վնաս չկա, որ մի հատ էլ չափենք, թե այդ վնասն ինչ չափի է»,– ասաց Իվանյանը։

Անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման ծրագրի փորձաքննությունն իրականացրած «Էլարդ» ընկերության ընտրությանը, Իվանյանը ներկայացրեց, որ հայտարարված մրցույթի արդյունքում ընտրվել է միջազգային այնպիսի ընկերություն, որը մինչ այդ Հայաստանում որևէ գործունեություն չէր իրականացրել, չուներ շահերի բախում։ Ընկերության 8 փորձագետներին տրամադրվել է հանքի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, ՀՀ օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը։

«Նաև կային այնպիսի ենթադրություններ, որ հենց շինարարության ընթացքում արդեն կլինեն ջրի որակի անդառնալի փոփոխություններ։ Այդ հարցերին ևս փորձագետները տվել են հստակ պատասխաններ»,– ասաց Իվանյանը` հավելելով, որ ըստ փորձաքննության, Կեչուտի ջրամբարի ու նաև Սևանա լճի որակի փոփոխության ռիսկերը ևս գնահատվել են գրեթե զրոյական։

Акция против эксплуатации Амулсарского месторождения (24.08.2019) Еревaн - Sputnik Արմենիա
 «Մենք ենք տերը մեր երկրի»․ Երևանում Ամուլսարի շահագործման դեմ երթ անցկացվեց

Հիշեցնենք` օգոստոսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Ջերմուկ` Ամուլսարի խնդիրը քննարկելու համայնքի բնակիչների հետ։

Վարչապետը նշեց, որ հանքի շահագործման շուրջ վերջնական որոշում չկա։ Փորձաքննության եզրակացության մեջ կան պարզաբանման անհրաժեշտ հարցեր։

Դրանց վերաբերյալ հստակ պատասխաններ ստանալու համար Փաշինյանը խոստացել էր օգոստոսի 24-ին օն–լայն քննարկում կազմակերպել «Էլարդի»` փորձաքննությունն իրականացրած մասնագետների հետ, որի ընթացքում նրանք պետք է պատասխանեին բոլոր վիճելի հարցերին։

Խոստացված օն–լայն քննարկումը, սակայն հաջորդող 3 օրերին չկայացավ։

Ամուլսարը մտել է իշխանության «մատի ու մատանու արանքը». ի՞նչ է կատարվում «Իմ քայլում»

Փաշինյանը Ջերմուկում նաև հայտարարել էր. «Եթե պարզվի, որ մեր ջուրը կեղտոտվում է, եթե պարզվի, որ մեր օդը կեղտոտվում է, եթե պարզվի, որ մեր խոտը կեղտոտվում է, եթե պարզվի, որ մեր հողը աղտոտվում է, հանքը չի կարող աշխատել։ Բայց եթե պարզվի, որ խնդիրն այն է, որ պատուհանից մի հատ տանիք է երևում, դա, կներեք, արդեն ուրիշ խնդիր է, դա պետք է քննարկենք»։

Ջերմուկի կենտրոնում հավաքվածներին վարչապետը հիշեցրել էր, որ մեկ տարի առաջ Ամուլսարի վերաբերյալ քրեական գործը հարուցվել և դրա շրջանակներում միջազգային փորձաքննությունն իրականացվել էր  իր նախաձեռնությամբ։

Премьер-министр Армении Никол Пашинян в Джермуке (23.08.2019) - Sputnik Արմենիա
Վայոց Ձորի նախկին մարզպետը վարչապետին ներկայացրեց Ամուլսարի մասին իր դիտարկումները

Քրեական գործը հարուցվել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման շուրջ՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ։

Քննության ընթացքում համալիր փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն էր առաջացել, որը հանձնարարվեց «Էլարդ» միջազգային ընկերությանը։

2019թ–ի, օգոստոսի14-ին, վկայակոչելով միջազգային փորձաքննության արդյունքները, Քննչական կոմիտեն հայտարարել էր, հանքի շահագործման դեպքում ՀՀ օդի, ջրի, հողի աղտոտման չափերն այնքան փոքր կլինեն, որ «չափելի չեն լինի»։ Կենսաբազմազանության վրա բացասական ազդեցության հիմքեր ևս չէին հայտնեբերվել։ Այս փորձաքննության հիման վրա քննչական խումբը եկել է այն եզրակացության, որ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները  դիտավորյալ  թաքցնելու, հետևաբար, և նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդման հիմքեր չկան։

Օգոստոսի 19–ին Facebook–ում ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետն ասել էր,  որ Ամուլսարի հանքը կարող է գործարկվել, քանի որ Elard  ընկերության եզրակացության համաձայն` հավանական ռիսկերը կարող են ոչ էական լինել Սևանա լճի կամ Ջերմուկի ջրերի համար, եթե ընդունվեն կանխարգելիչ այն 16 միջոցները, որոնց մասին խոսվում է եզրակացության մեջ։  Դա բնապահպանների ու ակտիվիստների շարքերում բողոքի կտրուկ ալիք է բարձրացրել։

Լրահոս
0