Հայաստանի ասորական համայնքը դատարանի միջոցով կփորձի հասնել արդարության. ումն է Սբ Աստվածածինը

© Sputnik / Aram GareginyanИкона в церкви мат Мариам (Пресвятой Богоматери) в ассирийском селе Димитров, Армения
Икона в церкви мат Мариам (Пресвятой Богоматери) в ассирийском селе Димитров, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանյաց առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմն ասել է, որ եկեղեցին պետք է իրենց կառավարմանը հանձնվի։ Ասորիները բողոքում են։

Sputnik Արմենիա, Արամ Գարեգինյան.

Հայաստանի ասորական համայնքը շարունակում է Դիմիտրով գյուղում գտնվող վանքերից մեկի համար վեճը։

Արտաշատի մոտակայքում գտնվող Դիմիտրով գյուղն ասորիներն են հիմնել։ Նրանք XIX դարում այստեղ երկու եկեղեցի ու մատուռ են կառուցել։

© Sputnik / Aram GareginyanԱստվածածին (ասորերեն՝ մատ Մարիամ) եկեղեցին
Հայաստանի ասորական համայնքը դատարանի միջոցով կփորձի հասնել արդարության. ումն է Սբ Աստվածածինը - Sputnik Արմենիա
Աստվածածին (ասորերեն՝ մատ Մարիամ) եկեղեցին

Վիճաբանությունը եկեղեցու համար դեռ 2007 թվականին է ծագել։ Թեմի քահանաները գնացել են ասորական եկեղեցական խորհրդի անդամների մոտ ու պահանջել Սուրբ Աստվածածին (ասորերեն՝ մատ Մարիամ) եկեղեցու բանալիները։

Премьер-министр Никол Пашинян и Католикос Гарегин второй перед началом первой встречи рабочей группы по вопросом взаимоотношений Республики Армения и Армянской Апостольской церкви (3 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Ասորական եկեղեցու խաչն ու սրբապատկերներն այրել են». բաց նամակ Փաշինյանին ու Գարեգին Բ–ին

 «Նրանք եկան ու ասացին, որ վանքը պատկանում է Հայ Առաքելական եկեղեցուն։ Հետո մեզնից բանալիները պահանջեցին»,-ասում է Դիմիտրով գյուղի ասորական եկեղեցական խորհրդի ղեկավար Նադեժդա Սադոևան։

Դա 12 տարի առաջ է տեղի ունեցել։ Երկու ամիս առաջ տեր Միքայել քահանա Նուրիջանյանը՝ կողքի Մխչյան գյուղից, ասել է, որ պետք է վերցնի նաև մյուս՝ Սուրբ Կիրիկ ու Սուրբ Իուլիտա եկեղեցու բանալիները։ Գյուղացիների խոսքով՝ նա ներկայացել է որպես միջնորդ, եկեղեցին ասորական մի կոնֆեսիայից մյուսին փոխանցելու համար։

 «Ասորիները քրիստոնեության տարբեր կոնֆեսիաների են դավանում։ Բայց ինչո՞ւ է կողմնակի մարդը, թեկուզ և հոգևորական, միջամտում այդ հարցերին։ Այն ժամանակ սկսեցինք կասկածել, որ այդ պատրվակով Դիմիտրովում ուզում են ձուլել ասորիներին։ Այդ ժամանակ մենք մեր վանքերի պաշտպանության հարցը բարձրացրեցինք»,-ասաց Հայաստանի ասորական կազմակերպությունների «Խայադթա» ֆեդերացիայի նախագահ Իրինա Սագարդովա-Գասպարյանը։

© Sputnik / Aram GareginyanԱստվածածին (ասորերեն՝ մատ Մարիամ) եկեղեցին
Հայաստանի ասորական համայնքը դատարանի միջոցով կփորձի հասնել արդարության. ումն է Սբ Աստվածածինը - Sputnik Արմենիա
Աստվածածին (ասորերեն՝ մատ Մարիամ) եկեղեցին

Որպես իր իրավացիության ապացույց՝ տեր Միքայել քահանա Նուրիջանյանը ներկայացրեց Հայաստանի Ազգային արխիվի տվյալները։ Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին առաջին հիշատակումները հայերենով արվել են 1855 թվականին Ներքին Կոյլասար գյուղում։ Կոյլասարը Դիմիտրովի հին անվանումն է։ տեր Միքայելի խոսքով՝ դա նշանակում է, որ այդ գյուղի եկեղեցին հայկական է։

Армяне города Дерсим - Sputnik Արմենիա
Թուրքահայերը և քրդահայերը. նոր Թուրքիայի մասին Խաջյանի գիրքը բացել է«ծպտյալ ազգի» գաղտնիքը

Միաժամանակ, Սուրբ Աստվածածին (մատ Մարիամ) եկեղեցին կառուցվել է 1868 թվականին։ Այդ տարեթիվը նշված է եկեղեցու մուտքի մոտ ու նշված է 2002 թվականի N65 կառավարության որոշման (Արարատի մարզի պատմամշակութային հուշարձանների ցանկի մասին) մեջ։ 

 «Սուրբ Աստվածածինն ու մատ Մարիամ եկեղեցիները տարբեր եկեղեցիներ են, որոնք փորձում են նույնացնել։ Եթե ինչ-որ մեկն ինձ չի հավատում, կարող է տեսնել դրանք։ Դիմիտրովում ասորական վանք կա, իսկ Մասիս գյուղում՝ մեկ կիլոմետր հեռավորության վրա, հայկական եկեղեցու պատերն են», - ընդգծում է Իրինա Սագրադովա-Գասպարյանը։

Վանքերը կարելի է շփոթել գյուղերի անվանումների հետ կապված բարդ պատմության պատճառով։ Դիմիտրով գյուղը նախկինում կոչվել է Կոյլասար, Մասիս գյուղը՝ Թոխանշալու։ 1830-40 (հստակ թիվը հայտնի չէ) թվականներին այդ գյուղերը միավորվել ե ն։ Ու միավորված գյուղն անվանել են Ներքին Կոյլասար (Վերին Կոյլասար էլ է եղել․ ներկայիս Բյուրավան գյուղը)։ Այդ պատճառով Հայ առաքելական եկեղեցու այն ժամանակվա բոլոր փաստաթղթերում նշվում է, որ Սուրբ Աստվածածին եկեղեցին Ներքին Կոյլասարում է։ Երբեմն նշվում է, որ եկեղեցին Թոխանշալուում է, երբեմն՝ ոչ։

© Sputnik / Aram GareginyanԱստվածածին (ասորերեն՝ մատ Մարիամ) եկեղեցին
Հայաստանի ասորական համայնքը դատարանի միջոցով կփորձի հասնել արդարության. ումն է Սբ Աստվածածինը - Sputnik Արմենիա
Աստվածածին (ասորերեն՝ մատ Մարիամ) եկեղեցին

Ինչ վերաբերում է ասորական եկեղեցուն, ապա այն մի շարք պատճառներով չի գրանցվել։ Դա պայմանավորված է ասորիների քրիստոնեական կոնֆեսիայի պատմության մեջ առկա մի շարք դժվարություններով։

 «Չեմ ուզում խորանալ պատմության նրբությունների մեջ, որ ընթերցողին չշփոթեցնեմ։ Կարևոր է, որ եկեղեցին ասորիներն են կառուցել։ Ու եթե եկեղեցին գրանցված չէ, դա չի նշանակում, որ այն չկա»,-պարզաբանում է Սագրադովա-Գասպարյանը։

Տվյալներն այն մասին, որ Ներքին Կոյլասարում երկու գյուղ է եղել, կարելի է տեսնել մի շարք փաստաթղթերում, այդ թվում՝ նաև «Կովկասի տեղանքների ու ցեղերի նկարագրության համար նյութերի հավաքածուի մեջ», որը թողարկվել է ցարական Ռուսաստանում (մասնավորապես՝ չորրորդ թողարկման մեջ)։ 1945 թվականին Ներքին Կոյլասարը նորից բաժանել են Թոխանշալուի ու Կոյլասարի։ Հայկական գյուղը միանգամից վերանվանել են Մասիս, իսկ ասորականը՝ չորս տարուց անվանել են Դիմիտրով։

© Sputnik / Aram GareginyanԱստվածածին (ասորերեն՝ մատ Մարիամ) եկեղեցին
Հայաստանի ասորական համայնքը դատարանի միջոցով կփորձի հասնել արդարության. ումն է Սբ Աստվածածինը - Sputnik Արմենիա
Աստվածածին (ասորերեն՝ մատ Մարիամ) եկեղեցին

30-ականներից մատ Մարիամ եկեղեցում ժամերգություն չի անցկացվել․ ասորի քահանային գնդակահարել են 1937 թվականին, բայց տեղացի ասորիներն ինչպես կարող էին՝ խնամում էին վանքը․ պատերն էին ամրացնում, բակն էին ասֆալտապատում։ Դրա համար եկեղեցուն կից գյուղացիների խորհուրդ է գործել։

 «Արարատյան թեմը պնդում է, որ եկեղեցին հայկական է, ու որ նրանք 2007 թվականին խնամում են այն։ Լավ, իսկ ո՞վ է հարյուր քառասուն տարի խնամել եկեղեցին», - ասում է Սագրադովա-Գասպարյանը։

© Sputnik / Aram GareginyanԱստվածածին (ասորերեն՝ մատ Մարիամ) եկեղեցին
Հայաստանի ասորական համայնքը դատարանի միջոցով կփորձի հասնել արդարության. ումն է Սբ Աստվածածինը - Sputnik Արմենիա
Աստվածածին (ասորերեն՝ մատ Մարիամ) եկեղեցին

 «Խայադթա» Հայաստանի ասորական կազմակերպությունների ֆեդերացիան եկեղեցին վերադարձնելու պահանջով դիմել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղից նամակն ուղղել են Արարատյան թեմին։ Այնտեղ այժմ քննում են այդ նամակը։ «Խայադթան» իր հերթին առաջարկել է քննարկման մեջ ներգրավել նաև արտասահմանյան ասորի պատմաբաններին։ Նրանք դեռ Էջմիածնից պաշտոնական հրավեր չեն ստացել։

Ассирийская церковь Мат Мариам (Пресвятой Богоматери) в селе Димитров, Армения. - Sputnik Արմենիա
Ուսումնասիրվում են պատմական փաստերը. Հայ եկեղեցին պատասխանել է ասորական համայնքին

Արարատյան թեմն իր հերթին պարզաբանումներ է ուղարկել։ Այստեղ նշվում է, որ Ազգային արխիվում խոսք կա երկու եկեղեցու մասին՝ և՛Ներքին Կոյլասարում (ոչ թե բուն Կոյլասարում,-խմբ․), և՛ Թոխանշալուում։ Նման փաստաթղթերից մեկը 1913 թվականի է․ դա հայկական այն եկեղեցիների ցանկն է, որոնք անշարժ սեփականություն չեն ունեցել։

«Արխիվում նաև եկեղեցու՝ 1915 թվականի կնիքի պատկերը կա, որում երևում է, որ այն կենտրոնական գմբեթ է ունեցել, որը հավանաբար քանդվել է խորհրդային տարիներին», - նշվում է թեմի մեկնաբանության մեջ։

Այդ կնիքին ուշադրություն են դարձրել նաև ասորական համայնքում, դրա պատկերը շատ նման է Մասիսում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու եզրագծին։ Հավաքելով այդ և այլ ապացույցներ՝ ասորական համայնքը որոշել է կոլեկտիվ հայտ ներկայացնել դատարան։

«Մենք ամիսներով հետաձգում էինք այդ քայլը, բայց այժմ ստիպված ենք դիմել այդ ծայրահեղ միջոցի։ Մենք կռվում ենք մեր ունեցվածքի համար, մենք պայքարում ենք մեր մշակութային հուշարձանների համար, որ փրկենք մեր ժողովուրդը ձուլվելուց», - ընդգծեց Սագրադովա-Գասպարյանը։

Նշենք, որ գյուղում հայերի ու ասորիների միջև ոչ մի լարվածություն չկա (բացառությամբ մի քանի առանձին դեպքերի)։ Երբ ասորիները բարձրացրեցին եկեղեցու հարցը, գյուղի բնիկ հայերը հայտնեցին իրենց աջակցությունը։

Լրահոս
0