Ամուլսարի քննիչն ու նախկին նախարարն ազգականներ են. Քննչական կոմիտեն չի հերքում

© Sputnik / Asatur YesayantsАрамаис Григорян
Арамаис Григорян - Sputnik Արմենիա
ՀՀ Քննչական կոմիտեն նախկին նախարարի ազգակցական կապով Ամուլսարի գործի քննության օբյեկտիվությունը կասկածի տակ դնելը ողջամիտ չի համարում։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված քրեական գործով քննիչ Յուրա Իվանյանը հանքշահագործման թույլտվություն տված բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի համագյուղացին ու ազգականն է։

ՀՀ Քննչական կոմիտեն անդրադարձել է մամուլում տարածված այս տեղեկությանը` հաստատելով այն։

Стройка компании Лидиан Армения - Sputnik Արմենիա
Ամուլսարի հարցի անարդարացի լուծումը կվտանգի Հայաստանում ներդրումների ապագան. նախարար

«Հիշյալ հրապարակման վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը ծնվել է Արարատի մարզի Ավշար գյուղում և ազգակցական կապ ունի Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ։ Սակայն հարկ ենք համարում նշել, որ հնչող կարծիքները, որ այս ազգակցական կապով պետք է կասկածի տակ դնել Ամուլսարի գործի քննության օբյեկտիվությունը ողջամիտ չէ»,– ասված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Քննչական կոմիտեն հայտնում է նաև, որ գործն այս վարչությանն ու անձամբ Իվանյանին է հանձնարարվել ոչ թե հաշվի առնելով ինչ-որ ազգակցական կապերը, այլ գործի հասարակական մեծ հնչեղությունն ու մեծածավալ, առանձնակի բարդ լինելը։

Քննչական կոմիտեն նաև հիշեցնում է, որ քննիչ Իվանյանի վարույթում քննված գործով Քննչական մարմինն իրավասու չէ Ամուլսարի հանքի շահագործմանը դրական եզրակացություն տալ, կամ ինչպես նշված է հիշյալ նյութում` «հաստատել դրական եզրակացությունը»։

Իշխանությունն արդյոք պե՞տք է մտածի և որոշի միայն վարկանիշից ելնելով. Միրզոյանը` Ամուլսարի մասին

Հիշեցնենք, infocom.am կայքն այսօր հոդված է հրապարակել՝ «Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանը և նախկին բնապահպանության նախարարը ազգակցական կապ ունեն» վերտառությամբ: Հոդվածում նշվում է, որ Ամուլսարի հանքի շահագործման թույլտվությունը 2016թ.–ին տվել էր Արարատի մարզի Ավշար գյուղում ծնված բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը։

Премьер-министр Армении Никол Пашинян в Джермуке (23.08.2019) - Sputnik Արմենիա
Ժամանակն այս պահին Փաշինյանի համար շատ ավելի ոսկի է, քան նույն Ամուլսարը. այցի մյուս երեսը

Միաժամանակ հոդվածագիրը մեջբերել էր Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանի կենսագրությունը, որից պարզ էր դառնում, որ նա ևս ծնվել է Ավշարում ու ազգակցական կապ ունի Արամայիս Գրիգորյանի հետ։

Հիշեցնենք` օգոստոսի 19–ին Facebook–ում ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետն ասել էր, որ Ամուլսարի հանքը կարող է գործարկվել, քանի որ «Էլարդ» ընկերության եզրակացության համաձայն` հավանական ռիսկերը կարող են ոչ էական լինել Սևանա լճի կամ Ջերմուկի ջրերի համար, եթե ընդունվեն կանխարգելիչ այն 16 միջոցները, որոնց մասին խոսվում է եզրակացության մեջ։ Դա բնապահպանների ու ակտիվիստների շարքերում բողոքի կտրուկ ալիք է բարձրացրել։

Օգոստոսի 14-ին, վկայակոչելով նույն միջազգային փորձաքննության արդյունքները, Քննչական կոմիտեն հայտարարել էր, հանքի շահագործման դեպքում ՀՀ օդի, ջրի, հողի աղտոտման չափերն այնքան փոքր կլինեն, որ «չափելի չեն լինի»։ Կենսաբազմազանության վրա բացասական ազդեցության հիմքեր ևս չէին հայտնաբերվել։ Այս փորձաքննության հիման վրա քննչական խումբը եկել է այն եզրակացության, որ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորյալ թաքցնելու, հետևաբար և նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդման հիմքեր չկան։

Թավշյա վերմակ՝ ծծմբական թթվում լողալ կարողացողների համար. հավակնորդները շատ են

Քրեական գործը հարուցվել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ։

Քննության ընթացքում անհրաժեշտություն էր առաջացել նշանակելու համալիր փորձաքննություն, որը հանձնարարվեց «Էլարդ» միջազգային ընկերությանը։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала