«Մերն ես». Քիմ Քարդաշյանը խմբագրել է լուսանկարը` գովազդելով հայկական հավելվածը

© AFP 2023 / ANGELA WEISS / Ким Кардашьян
Ким Кардашьян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քարդաշյանի հրապարակումից հետո հայկական հավելվածի բաժանորդների թիվը մեծ տեմպերով աճում է։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Աշխարհահռչակ մոդել Քիմ Քարդաշյանը գովազդել է լուսանկարների խմբագրման համար նախատեսված հայկական հավելվածը։ Նա հրապարակել է սկետչի ոճով խմբագրված լուսանկարը։

«Ինչ հավես հավելված է», – մեկնաբանել է նա իր լուսանկարը։

Մեկնաբանություններում շատերը հայկական եռագույնն են թողնում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kim Kardashian West (@kimkardashian)

 

«Սա հայկական հավելված է։ Քիմ,  դու իսկական հայ ես», – գրում է օգտատերերից մեկը։

Կես ժամվա ընթացքում Քարդաշյանի 150 միլիոն բաժանորդներից 100 հազարը բաժանորդագրվել է հավելվածի էջին։

Նշենք` Քիմ Քարդաշյանն ու նրա քույրը` Քլոե Քարդաշյանը պատմական հայրենիք էին եկել 2015–ի ապրիլին` Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին ընդառաջ։ Քիմին ուղեկցում էր նրա ամուսինը` հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը։

Լրահոս
0