00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Մովսես Հակոբյան
Սպառազինություն ձեռք բերելուց առաջ պետք է ուսումնասիրես հակառակորդի զինուժի հնարավորությունները․Հակոբյան
09:06
6 ր
Սերգեյ Կոպիրկին
Ռուսաստանի հասցեին քննադատությունները չափազանց միակողմանի են․Կոպիրկին
09:13
7 ր
Միքայել Խաչատրյան
Ընտանիքում բռնության դեմ պայքարին առնչվող օրենսդրությունը դեռ շատ խնդիրներ ունի․Խաչատրյան
09:21
8 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Սուրեն Պապիկյան
Անկախ խաղաղության պայմանագրի ստորագրումից Հայաստանը շարունակելու է պաշտպանական սպառազինություն գնել․Պապիկյան
13:05
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
5 րոպե Դուլյանի հետ
Ռազմական գործողությունների գինը. Ամերիկան ու Եվրոպան վիճում են՝ ո՞վ է ավելի շատ փող տվել Ուկրաինային
22:00
7 ր
Արա Շահվերդյան
Իրանահայերը միշտ էլ ակտիվ մասնակցություն են ունեցել երկրի խորհրդարանի ընտրություններին․Շահվերդյան
06:28
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ֆլեշի» կոմերցիոն տնօրենին ժողովի ժամանակ գցել են գետնին ու քարշ տվել. նոր մանրամասներ

© Sputnik / Aram Nersesyan Бензоколонка
Бензоколонка  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ֆլեշ» ՍՊԸ նախագահ Բարսեղ Բեգլարյանի դատական գործով նիստում որոշ մանրամասներ է ներկայացրել որպես վկա հրավիրված տեխնիկական գծով նախկին տնօրեն Արմեն Խալաթյանը։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. «Ֆլեշ մոթորսի» տնօրեն Հրայր Հովսեփյանը ընկերության կոմերցիոն տնօրեն Արման Մկրտումյանին ժողովի ժամանակ հարվածել է, գցել գետնին ու քարշ տվել։

Այս մասին Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում «Ֆլեշ» ՍՊԸ նախագահ Բարսեղ Բեգլարյանի դատական գործի ժամանակ հայտարարեց որպես վկա հրավիրված ընկերության տեխնիկական գծով նախկին տնօրեն Արմեն Խալաթյանը։

Комитет государственных доходов Армении - Sputnik Արմենիա
ՊԵԿ-ը տուգանել է մի քանի խոշոր ընկերությունների. ո՞րն է խնդիրը

«Ես ժողովին ներկա չեմ եղել, բայց նիստերի դահլիճի մոտ գտնվող սրճարանից տեսել եմ, թե ներսում ինչ էր կատարվում։ Ապակիներից տեսա, որ խոսակցության ընթացքում Հրայր Հովսեփյանը տեղից վեր կացավ, մոտեցավ Արմանին և հարվածեց, գցեց նրան գետնին ու քարշ տալով տարավ դռան մոտ։ Ժողովից հետո իջա, տեսա Արմանի դեմքը կարմրած էր, վախեցած էր: Հետո մոտեցավ Հրայր Հովսեփյանի մեքենային, Արմանի հետ գնացին»,- պատմեց վկան։

Վկան նաև պատմեց, որ Արման Մկրտումյանին 20-30 րոպե հետո դարձյալ հանդիպել է գրասենյակում, և զրույցի ընթացքում Արմանն իրեն պատմել է, որ Հրայր Հովսեփյանը զենքով սպառնացել է` պահանջելով տունն իրենց անունով ձևակերպել։ Արմանն ասել է նաև, որ զանգահարել է մորը, ասել, որ իրենից նման բան են պահանջում:

Վկան պատմեց նաև, որ Արման Մկրտումյանն իր ներկայությամբ բարձրախոսով զանգահարել է Բարսեղ Բեգլարյանին ու հայտնել, որ գնացել է տունը գնահատելու: «Բեգլարյանն էլ ասաց՝ շուտ արեք, արագացրեք»,– հայտնեց վկան։

Следственный комитет Республики Армения - Sputnik Արմենիա
Մաս-մաս, բայց ամբո՞ղջը. նոր մանրամասներ «Ֆլեշի» գործով

Նախկին տնօրենը դատարանում հայտնեց նաև, որ մեկ ուրիշ անգամ Բարսեղ և Նարեկ Բեգլարյաններն իրեն, Արման Մկրտումյանին և ընկերության հաշվապահին սպառնացել են ու պահանջել, որ գումարները բերեն, դնեն տեղը, այլապես իրենք ստիպված կլինեն անձամբ վերցնել։

Ի դեպ, Արմեն Խալաթյանը նաև հայտնեց, որ աշխատանքից ազատվելուց հետո Նարեկ Բեգլարյանն իրեն 2 մլն դրամ աշխատավարձ չի վճարել, իսկ երբ ինքը բողոքել է, իրեն ասել են, որ մենակ չէ, «հենա՝ Արմանի ձեռքից տունն ենք վերցրել»:

Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեն 2018 թվականի հունիսի 28-ին հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ Երևան քաղաքի քննչական վարչության (ԵՔՔՎ) Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է բռնության գործադրմամբ զուգորդված ինքնիրավչության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, և մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հ.Հովսեփյանին։

Մեղադրանք «Ֆլեշի» նախագահին. գործում ինքնիրավչության և բռնության հատկանիշներ կան

Իրավապահները պարզել են, որ «Ֆլեշ Մոտորս» ընկերությունից առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության մեջ «Ֆլեշ Մոտորս», ինչպես նաև «Ֆլեշ» ընկերությունների հիմնադիրները և ընկերության այլ պաշտոնատար անձինք, ի թիվս այլ անձանց, մեղադրել են նաև «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։ Վերջինիս սպառնացել են բռնության ենթարկել, ինչից դրդված, այլ ելք չունենալով, նախկին կոմերցիոն տնօրենն իր սեփականություն հանդիսացող բնակարանը 2016 թվականի ապրիլ ամսին գրավադրել է, իսկ գրավի 9.700.000 ՀՀ դրամը փոխանցել է ընկերությանը:

Բեգլարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Լրահոս
0