Հռոմի պապը մնացել է վերելակում. միջամտել են փրկարարները

© Photo / official site of the President of RA / Церемония освящения памятника Нарекаци в Ватикане (5 апреля 2018)
Церемония освящения памятника Нарекаци в Ватикане (5 апреля 2018) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պապը ներողություն է խնդրել Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներից ու պատմել, թե ինչու է ուշացել:

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր ուշացել է Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում իր ամենշաբաթյա կիրակնօրյա ուղերձից: Այդ մասին հայտնում է CNN-ը։

Հայկական գորգագործությունը հատուկ արհեստավարժություն է պահանջում - Sputnik Արմենիա
ՌԴ նախագահից մինչև Ազնավուր ու Հռոմի պապ նախընտրում են հայկական գորգը

Ուշացման պատճառը Պապի Վատիկանի նստավայրի վերելակի խափանումն է եղել։
Շուրջ 25 րոպե կաթոլիկների հոգևոր առաջնորդը վերելակում արգելափակված է մնացել:

Նա ներողություն է խնդրել հրապարակում հավաքվածներից և բացատրել ուշացման պատճառը:
«Սիրելի եղբայրեր և քույրեր, բարի լույս: Նախևառաջ պետք է ներողություն խնդրեմ ուշանալու համար: Ինձ մոտ անկանխատեսելի հանգամանքներ էին առաջացել: Ես 25 րոպե արգելափակված էի վերելակում»,- ասել է Ֆրանցիսկոս Պապը:

Հայկական երկարակեցություն` առանց կենսահավելումների. ինչու պետք է մարդն ապրի 120 տարի

Պարզվել է` վերելակը խափանվել է հոսանքի անջատման հետևանքով: Վերելակում արգելափակված հոգևորականին դուրս են բերել փրկարարները` շուրջ 25 րոպե աշխատելուց հետո։

 

Լրահոս
0