Ինչ է տեղի ունեցել Դիլիջանի թունելում. մանրամասներ ԱԻՆ-ից

© Photo : press office of the MTCIT of RA / Пожар в тоннеле Дилижана
Пожар в тоннеле Дилижана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դիլիջանի թունելում ոչ թե ծուխ, այլ թանձր գոլորշի է: ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը Sputnik Արմենիային որոշ մանրամասներ է հայտնել:

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Դիլիջանի թունելում հրդեհի մասին լուրերը չափազանցված են: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը:
Նա նշեց, որ թունելով երթևեկող ավտոմեքենաներից մեկի հովացման համակարգի (ռադիատոր) տաքացման հետևանքով ջուրը եռացել է ու թունելը պատվել է գոլորշով:

Дилижанский тоннель. Архивное фото - Sputnik Արմենիա
Քարաթափման հետևանքով փակվել է Դիլիջանի թունել տանող ճանապարհը. տեսանյութ

Ծուխ կամ բռնկում չի եղել: Նախնական տեղեկություններով՝ միջադեպը լուրջ հետևանքներ չի առաջացրել: Զարգարյանի խոսքով՝ այս պահին թունելում երթևեկությունը վերականգնված է:

Դեպքին իր facebook-յան էջում անդրադարձել է նաև առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը: Նա հայտնում է, որ Դիլիջանի թունելում տեղի ունեցած միջադեպի հետևանքով նախնական տվյալներով՝ տուժած քաղաքացիներ չկան։

Նշենք, facebook-յան օգտատեր Վահագն Գրիգորյանը քիչ առաջ տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, որ Դիլիջանի թունելից թանձր գոլորշի է դուրս գալիս: Այս տեսանյութը համացանցում իրարանցում էր առաջացրել: Լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել, որ Դիլիջանի թունելում հրդեհ է:

Լրահոս
0