00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ամենայ Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ
Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Գարեգին Բ
13:23
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Պետրոսյան. «Չի կարելի հեգնանքով խոսել գիշերօթիկների մասին»

© Sputnik / Asatur Yesayants Геворг Петросян в гостях у радио Sputnik Армения
Геворг Петросян в гостях у радио Sputnik Армения  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դեռ չգիտենք՝ եթե երեխաներին գիշերօթիկներից հանենք և ուղղորդենք դեպի մանկական գյուղեր,  այդ հանգամանքը նրանց ճակատագրի վրա դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն կունենա:
Գևորգ Պետրոսյան. «Չի կարելի հեգնանքով խոսել գիշերօթիկների մասին»

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է գիշօթիկների խնդրին ու նշել, որ մոլորության մեջ են այն մարդիկ, ովքեր կարծում են, որ գիշերօթիկները, մանկատները, խնամքի հաստատությունները միայն գիշերը քնելու համար են: 

Поделки ребят центра Трчунян тун - Sputnik Արմենիա
Ի՞նչ նպատակ է հետապնդում և ինչի՞ կհանգեցնի գիշերօթիկ դպրոցների փակումը. մասնագետ

«Գիշերօթիկը մարդուն կրթում է, հասարակության մեջ ապրելու հնարավորություն է տալիս, հաղորդակից է դարձնում արվեստին, սովորեցնում, թե ինչպես պետք է շփվել մարդկանց հետ: Գիշերօթիկներում նաև արհեստ են սովորեցնում, պատրաստում ապագա շինարարներ, քանդակագործներ, գիտնականներ, իրավագետներ, միջազգայնագետներ: Չի՛ կարելի այպես հեգնանքով խոսել այդ հաստատությունների մասին»,- նշում է ԱԺ պատգամավորը:

Վանաձորի գիշերօթիկը կաջակցի նաև ընտանիքում ապրող երեխաներին
Գևորգ Պետրոսյանի համոզմամբ՝ ոչ ոք իր կամքով իր երեխային չի տանի գիշերօթիկ: Դա պայմանավորված է նեղ վիճակով: Ըստ նրա՝ գիշերօթիկների գոյությունը լավ վիճակից չէ: Նա կուզեր, որ մեր երկրում նման հաստատություններ չլինեին, սակայն այդ մասին խոսում է ոչ թե դրանք լուծարելու նպատակով, այլ այն ակնկալիքով, որ մեր երկրում կարիքավոր երեխաներ չլինեն, որ մանուկները որբ չմնան, որպեսզի հետո մեծանան մանկատներում: Շատ ծնողներ աշխատանք չունեն և անապահովությունից դրդված, սոցիալական բեռի տակ կքած՝ ճարահատյալ են իրենց երեխաներին թողնում գիշերօթիկներում:

Պատգամավորը կարծում է, որ սրանից ելնելով՝ պետք է մարդկանց հասկանալ, այլ ոչ թե եվրոպական «սուտ արժեքները» բերել ու տեղայնացնել:

Съемная квартира семьи Есаян - Sputnik Արմենիա
Բոլոր գիշերօթիկները կփակվեն. կառավարությունը սկսեց գործընթացը

«Ասում են, թե գիշերօթիկներն ավելորդ են, ու երեխաներին պետք է ուղղորդել, այսպես կոչված, մանկական գյուղեր:

 Ես, իհարկե, չեմ ասում, որ այնտեղ երեխաներին փչացնում են: Դա կլիներ քայլ այդ հաստատությունների գործարար համբավի դեմ, բայց մենք դեռ չենք տեսել, թե դրանք ինչ են: Եթե երեխաներին գիշերօթիկներից հանենք և ուղղորդենք այնտեղ, ապա այդ հանգամանքը նրանց ճակատագրի վրա դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն կունենա: Մեր խնդիրն այն չէ, որ երեխան անպայման մեծանա գիշերօթիկում: Խնդրեմ, ցույց տվեք, համոզեք, որ երեխաների համար մանկական գյուղերում ավելի լավ կլինի, և դա բխում է նրանց լավագույն շահերից:

Գիշերօթիկո՞ւմ, թե՞ պայմաններից զուրկ տանը. որտե՞ղ է երեխան ավելի ապահով
Մի բան անելուց առաջ պետք է ծանրութեթև անել»,-նշում է Գևորգ Պետրոսյանը, շեշտելով, որ  սա այն հարցերից է, որի շուրջ Ազգային ժողովը պետք է կազմակերպի հանրային լսումներ, պատգամավորներն էլ մի պահ իրենց հեռախոսներն ու ականջակալները թողնեն, զբաղվեն իրենց բուն գործով, որ տեսնեն, թե ինչ են ուզում անել ժողովրդի գլխին:

Լրահոս
0