Գյումրիում դանակահարության հետևանքով վիրավորներ կան

© Sputnik / Armenuhi MkhoyanМедицинский центр Гюмри
Медицинский центр Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վիրավորներին հարազատներն են տեղափոխել հիվանդանոց, որտեղ նրանց վիրահատել են։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Գյումրիում դանակահարության հետևանքով երկու տղամարդ է տուժել: Այդ մասին հայտնում է ArmDay.am -ը:

Обстановка в мед.центре Григор Лусаворич, куда доставлены раненные при взрыве ресторана Бургер кинг - Sputnik Արմենիա
Դանակահարություն Երևանում. 48–ամյա տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց

Ըստ տեղեկությունների` դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ի երեկոյան: Ժամը 21: 00-ի սահմաններում Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել 52-ամյա Իսահակ Ա.-ն և նրա ազգականը՝ 21-ամյա Ռազմիկ Ա.-ն։ Կրծքավանդակի շրջանում վիրավորում ստացած քաղաքացիներին վիրահատել են:

Նախնական տվյալներով ՝ տղամարդիկ վիրավորվել են Անի թաղամաս տանող մայրուղու վրա: Միջադեպի պատճառներն ու մանրամասները դեռ հայտնի չեն:

Նշվում է, որ վիրավորներին հարազատներն են հիվանդանոց տեղափոխել:

Լրահոս
0