00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նախկին բաստիոնների անկումը բուռն է լինում». Թորոսյանը հայտարարեց՝ ով է գործում իր դեմ

© Sputnik / Aram NersesyanМинистр здравоохранения Арсен Торосян во время празднования Первой республики (28 мая 2019) Сардарапат
Министр здравоохранения Арсен Торосян во время празднования Первой республики (28 мая 2019) Сардарапат  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ եթե կարողանար մեկ տարի առաջ աշխատանքից ազատել Ուռուցքաբանականի տնօրենին, ապա դա արած կլիներ։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Ամեն անգամ նախկին բաստիոնների անկումը լինում է բուռն։ Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook սոցիալական ցանցի էջով ուղիղ եթերի ժամանակ։

Министр здравоохранения Арсен Торосян во время обхода по Национальному центру охраны психического здоровья (13 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՀՀ առողջապահության նախարարի նախկին խորհրդականը տապալեց նրա մամուլի ասուլիսը

Այսօր մանկական ուռուցքաբան, ՀՀ առողջապահության նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը տապալեց Թորոսյանի ասուլիսը։ Նա դահլիճ մտավ, երբ նախարարը ներկայացնում էր առողջապահության ոլորտի վերջին ամիսների ցուցանիշները։ Թամամյանն ասաց, որ հարցեր ունի նախարարին ուղղելու և չենթարկվեց Թորոսյանի հորդորին՝ անել դա ասուլիսից հետո: Արդյունքում Թորոսյանը հեռացավ: Թամամյանը պնդում էր, որ նախարարն անհիմն է աշխատանքից ազատել Ուռուցքաբանականի տնօրեն Արմեն Տանանյանին։

«Եթե ես հնարավորություն ունենայի Տանանյանին աշխատանքից ազատելու որոշումն ընդունել մեկ տարի առաջ, այդ ժամանակ կընդունեի։ Ուղղակի նախկինում այդ կառույցը մեր ենթակայության ներքո չէր։ Ոլորտում ամենաշատ բողոքները ստանում էինք Ուռուցքաբանականի առնչությամբ»,- Facebook-յան ուղիղ եթերում ասաց Թորոսյանը:

Նախարարի խոսքով` որևէ պաշտոն ժառանգական չէ, հատկապես, եթե այդ պաշտոնը ստացել են  ինչ–որ մեկին արած լավության դիմաց։

Անդրադառնալով այսօրվա իր չկայացած ասուլիսին` նախարարը նշեց, որ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն է այդ շոուն կազմակերպել։

Пресс-конференция Геворга Тамамяна (3 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Թորոսյանի նախկին խորհրդականը պահանջում է նրա հրաժարականը, նախարարը՝ կոչ անում շոու չսարքել

«Այս ամենի հեղինակը ոչ թե Թամամյանն է, այլ Արմեն Մուրադյանը, որն իր պաշտոնը նվեր է ստացել նախկին իշխանություններից։ Մուրադյանը սարսափած է, որ կարող է կորցնել իր պաշտոնը։ Նա, լինելով տարբեր իշխանավորների քավոր, կամաց–կամաց դարձել է ռեկտոր։ Հիմա, քանի որ մի շարք խախտումներ են հայտնաբերվել բժշկականում, կարծում է, որ նախարարությունը մեծ վտանգ է ներկայացնում իր համար»,–ասաց նախարարը։

Նա նշեց, որ բժշկականում ստուգումների արդյունքում որոշակի խախտումներ են հայտնաբերվել, որոնց մասին ինքը տեղյակ է պահել իրավապահներին։ Օրինակ, ըստ նախարարի, սրտի ստենտները Բժշկականը 250 000 դրամով է ձեռք բերել, իսկ իրականում դրանց գինը եղել է 110 000 դրամ։ Այս հարցի առնչությամբ Թորոսյանը դիմել է ԱԱԾ։

Армен Мурадян - Sputnik Արմենիա
Արմեն Մուրադյանը մեկնաբանում է իր պաշտոնանկության մասին լուրերը

Թորոսյանը հայտնեց նաև, որ Պետական վերահսկողության մարմինն էլ հայտարարել էր, որ բժշկականում 8-9 մլն դրամի անհիմն պարգևավճարներ են բաժանվել։

«Այս ամենը գումարվել է իրար, ու գուցե մտածել են, որ օղակը սեղմվում է իրենց շուրջ, դրա համար էլ հիմա իմ անվան հետ կապված՝ հրապարակ են նետվում բաներ, որոնց մեծ մասն իրականության հետ կապ չունի։ Ինձ մեղադրում են ուռուցքների մասին գիտելիքներ չունենալու մեջ: Նախ, առաջին` ես ունեմ այդ ինֆորմացիան, քանի որ բժշկական կրթություն ունեմ, սակայն եթե չունենամ էլ, ոչինչ, քանի որ կան մասնագետներ, որոնք մանրամասն գիտեն այդ մասին»,–ասաց նախարարը։

Թորոսյանի խոսքով` ինքն էլ գիտի, որ առողջապահության ոլորտում կան խնդիրներ, սակայն դրանք կամաց–կամաց լուծվում են։ Նա վստահեցրեց` հաստատուն քայլերով առաջ են գնալու և շոուներն իրենց չեն խանգարելու։ 

Հիշեցնենք, որ Թորոսյանն Արմեն Մուրադյանի անունը շրջանառել էր նաև 2018թ.–ի տարեվերջին։ Մասնավորապես, բժշկականի մի շարք դասախոսներ նամակով դիմել էին նախարարին, թե Նոբելյան մրցանակակիրների ելույթների ընթացքում «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» նախկին ղեկավար Նարեկ Վանեսյանը պարբերաբար տեղից անհարկի ռեպլիկներ է բաց թողել։ Բժիշկները խնդրել էին զբաղվել դեպքով, չնայած Վանեսյանը հերքել էր այդ ամենը։ Ի պատասխան Արսեն Թորոսյանն այդ ժամանակ էլ հայտնել էր, որ իր դեմ արշավ է գնում, որի հետևում կանգնած է Արմեն Մուրադյանը, քանի որ նշվում էր, որ Վանեսյանը Թորոսյանի ընկերն է։

Լրահոս
0