«Ընդդիմությունը 20 հոգուց ավել մարդ չի հավաքում». Նիկոլ Փաշինյանի խոսնակ

© Sputnik / Asatur YesayantsВладимир Карапетян
Владимир Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարն անլուրջ է համարում թեժ աշնան մասին խոսակցությունները։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ընդդիմությունը չի կարողանում 20 հոգուց ավելի մարդ համարել։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը` անդրադառնալով քաղաքական թեժ աշնան մասին խոսակցություններին։

«Նայեք դուրս, կտեսնեք` ինչ է կատարվում. ընդդիմությունը 20 հոգուց ավել մարդ չի հավաքում, իրականում այդքան էլ աջակից չունի։ Լուրջ չեմ համարում նման հայտարարությունները»,– ասաց նա։

«Թարմ դեմքեր» և լայն զանգվածներին ոտքի հանող հարցեր. ի՞նչը կմիավորի այսօրվա ընդդիմությանը

Հիշեցնենք` որոշ ընդդիմադիրներ ավելի վաղ հայտարարել էին, որ աշնանը իշխանության վարկանիշը նվազելու է և քաղաքական թեժ աշուն է լինելու։

Ամուլսարյան տրամադրությունները սրվում են. «Իմ քայլը» կկանգնի՞ բաժանման առաջ

Լրահոս
0