Արարատի մարզում տղամարդը կանեփ է աճեցրել խաղողի այգում. տեսանյութ

© Sputnik / Александр Кряжев / Անցնել մեդիապահոցУборка зерна культурной конопли
Уборка зерна культурной конопли - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տղամարդը վստահեցրել է, որ 14 կգ կանեփ իրենն է և անձնական օգտագործման համար է աճեցրել։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Նախկինում ապօրինի թմրաշրջանառության համար դատապարտված 57-ամյա տղամարդն Արարատի մարզի Ավշար գյուղում կանեփ է աճեցրել։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ոստիկանության Արարատի բաժանմունքն այդ մասին օպերատիվ տեղեկություններ է ստացել սեպտեմբերի 4-ին։

Նույն օրը զննվել է տղամարդուն պատկանող խաղողի այգին և հայտնաբերվել 14 կգ զանգվածով կանեփի 52 բույս։ Ըստ տղամարդու՝ հայտնաբերվածն իրենն է և անձնական օգտագործման համար է աճեցրել։

Իրանցին «բեռով–բարձով» էր Հայաստան եկել. մեծ քանակությամբ թմրամիջոցներ են հայտնաբերել

Հայտնաբերված բույսերը փաթեթավորվել են փորձաքննության ուղարկելու համար։

Քննությունը շարունակվում է։

Հայաստանի և Իրանի քաղաքացիները փորձել են թմրանյութ ներկրել Հայաստան

Լրահոս
0