Իջևանի քաղաքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

© Photo : press office of Ijevan municipalityВардан Галумян
Вардан Галумян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վարդան Ղալումյանը Իջևանը ղեկավարում էր 2011 թվականից:

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Տավուշի մարզպետի՝ անվտանգության գծով խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը:

«Դիմումի մեջ ազատման պատճառ նշված չէ: Դիմումը կքննարկվի ավագանու առաջիկա նիստում»,-հայտնեց Գրիգորյանը:

Полицейские на улицах в Иджеване - Sputnik Արմենիա
Իջևանի համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Հիշեցնենք, որ 2011–ին Վարդան Ղալումյանը ընտրվել էր Իջևան համայքնի ղեկավար։ 2015–ին նա վերընտրվել էր։

Հիշեցնենք նաև, որ օգոստոսի վերջին Իջևանի համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել։
«Պարզվել են Իջևանի համայնքապետարանում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին և ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրենին»,–նշված էր ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Բախում Իջևանի ցուցարարների և ոստիկանների միջև. կան վիրավորներ. տեսանյութ

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Իջևան համայնքի ղեկավարը, 2011-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, 2016թ. իր ընկերոջ կնոջը նշանակել է ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրեն։ Նրան թույլատրել է 2017–ի հոկտեմբերի 1-ից մինչև 2018–ի հոկտեմբերի 1-ը աշխատանքի չներկայանալ և չիրականացնել աշխատանքային պարտականությունները, քանի որ վերջինս 2017–ին տեղափոխվել է Երևան:

Армения. Трасса Ереван-Севан - Sputnik Արմենիա
Պահանջում ենք, որ վարչապետը ներկայանա. Տավուշի բնակիչները փակել են Երևան-Իջևան ճանապարհը

Արդյունքում ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրենը, փաստացի աշխատանքի չներկայանալով և աշխատանքային պարտականությունները չկատարելով, յուրացրել է Իջևանի համայնքապետարանի կողմից նշված ընկերությանը հատկացված դրամական միջոցներից նախատեսված՝ տնօրենի աշխատավարձի խոշոր չափերի գումարը:

Բացի այդ, ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրենը, լիազորություն ունենալով ընկերության աշխատակցին աշխատանքից ազատելու, ինչպես նաև՝ իր պարտականությունները չկատարող աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու, ՓԲԸ-ում որպես լրագրող աշխատող անձի կողմից 2016-2018թթ. աշխատանքի չներկայանալու և պարտականությունները  չկատարելու պարագայում, հանձնարարել է հաշվարկել և լրագրողին վճարել է նշված ժամանակահատվածի համար սահմանված դրույքաչափերով աշխատավարձի գումարը:

Полицейские на улицах в Иджеване - Sputnik Արմենիա
Իջևանի բողոքի ակցիայից հետո 22 անձ է բերման ենթարկվել. 11 անձի փորձում են հայտնաբերել

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Իջևան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` պաշտոնեական լիազորությունները չարաշահելը:  ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ  կետերով (2 դրվագ)` յուրացնելը կամ վատնելը:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Խնդիրներն ավելի են խորանում` լուծվելու փոխարեն. քաղաքագետը` Փաշինյանի ու Իջևանի մասին

Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս
0