Փաշինյանը ստորագրել է Ավետիսյանին պաշտոնից ազատելու որոշումը

© Sputnik / Aram NersesyanПремьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства (17 мая 2018). Еревaн
Премьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства (17 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն արդեն պաշտոնապես ազատվեց պաշտոնից։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանին։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Начальник Генштаба ВС Армении Артак Давтян во время оперативных сборов командного состава (25 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ոչ մի գլխավոր շտաբի պետ էլ մինչև կյանքի վերջ չի պաշտոնավարել. Արտակ Դավթյան

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով, 11-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Սամվել Ավետիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից», – նշված է որոշման մեջ։

Փաշինյանը փաստաթուղթը ստորագրել է սեպտեմբերի 5-ին։

Հիշեցնենք` երեկ լուրեր էին տարածվել, որ ՀՀ քննչական կոմիտեի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը և Սամվել Ավետիսյանն աշխատանքից ազատվելու դիմում են գրել:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքել էր Իվանյանի` աշխատանքից ազատվելու լուրը։

Լրահոս
0