«Մի ամաչեք». սուսերամարտիկ Յանա Եգորյանն իր երգելով դյութել է երկրպագուներին. տեսանյութ

© Facebook/Yana Egoryan / Яна Егорян
Яна Егорян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օլիմպիական կրկնակի չեմպիոն, հայտնի սուսերամարտիկ Յանա Եգորյանը իր հիանալի երգով դյութել է երկրպագուներին։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Օլիմպիական կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը Instagram–ի իր էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ նա կատարում է «Дыши» երգը։ Նա իր հրապարակման մեջ նշել է AMCHI ու Անետ Սային, որոնց շնորհիվ երգը հայտնի է դարձել ՏՆՏ հեռուստաալիքի «Песни» հեռուստաշոու ժամանակ։

View this post on Instagram

A post shared by Егорян Яна (@egorianiana) on

«Պետք չէ ամաչել, արեք այն, ինչ սիրում եք։ Նույնիսկ, եթե ձեզ մոտ դա վատ է ստացվում։ Խոստովանեք, զանգեք, գրեք, երգեք, պարեք։ Ձեր կյանքն է, որը մեկ անգամ է տրվում, համարձակ ապրեք այն», – մեկնաբանել է Յանան իր հրապարակումը։

Նա այնքան գեղեցիկ է երգում, որ հավատարիմ երկրպագուներն անտարբեր չեն մնացել։ Բաժանորդները բազում մեկնաբանություններ են գրել ու գովեստի խոսքեր շռայլել Եգորյանին։

Լրահոս
0