Որքան կբարձրանան մեքենաների ներմուծման մաքսատուրքերը 2020 թ-ից

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հայաստանյան ավտոշուկայում սպասվող փոփոխությունը զգալիորեն ավելացնելու է ներկրվող ավտոմեքենաների գինը։ Sputnik Արմենիայի կազմած ինֆոգրաֆիկան կօգնի հստակ իմանալ, թե որքան են թանկանալու ավտոմեքենաները` ըստ տարիքի ու շարժիչի ծավալի։

2020 թ հունվարի 1-ից ավտոմեքենաների ներկրման գծով Հայաստանը մտնում է ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի գոտի, և էապես փոխվելու են մաքսատուրքի պայմանները:

Հայաստանը վերածվում է ավտոգերեզմանոցի, կամ ինչն է նպաստել տնտեսական աճին

Նոր ավտոմեքենաների համար 2020-ի հունվարի 1-ից ՀՀ համար գործող մաքսատուրքը կկազմի 15%։ 5-7 տարեկան, մինչև 3000 խորանարդ սանտիմետր աշխատանքային ծավալով շարժիչով մեքենաների համար այն կկազմի 20%, սակայն ոչ պակաս, քան 0․44 եվրո՝ շարժիչի աշխատանքային ծավալի յուրաքանչյուր 1 խորանարդ սանտիմետրի համար։

Ավտոմեքենաների գերեզմանոց Երևանում. ինչո՞ւ ոչ մեկը չի պայքարում մետաղի կույտերի դեմ

Նույն տարիքի մեքենաները 3 խորանարդ լիտրից մեծ աշխատանքային ծավալով շարժիչով մեքենաների համար մաքսատուրքը կկազմի նույն 20 տոկոսը, բայց ոչ պակաս, քան 0․8 եվրո՝ յուրաքանչյուր խորանարդ սանտիմետրի համար։

7 տարեկանից հին մեքենաների մաքսատուրքը կազմելու է 1․4-1․6 եվրո՝ 1 խորանարդ սանտիմետրի համար։

Երևանն աղտոտող շինարարական մեքենաները կտուգանվեն

Լրահոս
0