Ողբերգական ավտովթար Վայոց Ձորում. վարորդը տեղում մահացել է

© Sputnik / StringerДорожно-транспортное происшествие на улице Себастия (21 мая 2019). Еревaн
Дорожно-транспортное происшествие на улице Себастия (21 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց, գլխիվայր շրջվել և հայտնվել ճանապարհի եզրի ջրահեռացման առվի մեջ։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 42–ամյա վարորդը տեղում մահացել է։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, սեպտեմբերի 6-ին, ժամը «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Гематологический центр имени Йоляна в Ереване - Sputnik Արմենիա
Հայաստանում կարմրուկի դեպք է արձանագրվել. այն բերովի է

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Շատին-Եղեգիս ավտոճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց, գլխիվայր շրջվել և հայտնվել ճանապարհի եզրի ջրահեռացման առվի մեջ, ինչի հետևանքով վարորդը (Վարդան Թ., ծնված 1976 թ.) տեղում մահացել է:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան:

Լրահոս
0