18 տարի առաջ կատարած սպանության համար հետախուզվողը հայտնաբերվել ու տեղափոխվել է Հայաստան

© Photo : official site of the Police of RAПолиция задержала находящегося в розыске гражданина Вагаршапата (7 сентября 2019). Ереван
Полиция задержала находящегося в розыске гражданина Вагаршапата (7 сентября 2019). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Տղամարդը մեղադրվում է ոչ միայն սպանության, այլև պաշտոնատար անձի կոչումը յուրացնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Քրեական հետախուզության գլխավոր վարչության (ՔՀԳ) ծառայողները հայտնաբերել են 2001 թվականից հետախուզվող, Վաղարշապատ քաղաքում հաշվառված 48-ամյա տղամարդուն։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

© Sputnik / official site of the Police of RA18 տարի առաջ կատարած սպանության համար հետախուզվողը
18 տարի առաջ կատարած սպանության համար հետախուզվողը հայտնաբերվել ու տեղափոխվել է Հայաստան - Sputnik Արմենիա
18 տարի առաջ կատարած սպանության համար հետախուզվողը

«ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ սպանության, բանդիտիզմի և պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունն ինքնակամ յուրացնելու մեղադրանքով 2001 թվականից հետախուզվող տղամարդը գտնվում է Մոսկվայում»,– նշված է հաղորդագրության մեջ։

Կրակոցներ Հյուսիսային պողոտայում. թիրախում է եղել թանկարժեք ժամացույցների խանութը

ՔՀԳ ծառայողները, համագործակցելով Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության գործընկերների հետ, հայտնաբերել են հետախուզվողին, որը սեպտեմբերի լույս 7-ի գիշերը ոստիկանների ուղեկցությամբ Մոսկվայից տեղափոխվել է Երևան։

Խափանման միջոցը՝ կալանք:

Երևանում 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան երեխայի ծնողներն օգնության կարիք ունեն

Լրահոս
0