Ոստիկանության ծառայողի ու ձեռներեցի մեքենաները բախվել են ճակատ ճակատի. 7 մարդ է տուժել

© Sputnik / Andranik GhazaryanПолицейский автомобиль на улице Вардананц
Полицейский автомобиль на улице Вардананц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ճակատ ճակատի բախված մեքենաների վթարից տուժածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Երևանում այսօր՝ սեպտեմբերի 8-ին, տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 7 մարդ է տեղափոխվել հիվանդանոց։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։

Вид на село Чинари Тавушской области со стороны монастырского комплекса Хоранашат - Sputnik Արմենիա
Էպիլեպսիայով հիվանդ աղջնակի կորչելը հանելուկ է գյուղի համար. ինչպե՞ս է եղել. մանրամասներ

«Ժամը 00:30-ի սահմաններում Նար-Դոսի փողոցի 77 շենքի դիմաց բախվել են Նար–Դոս փողոցի բնակիչ, 34-ամյա Սամվել Պետրոսյանցի «Infiniti»–ի և Երևան քաղաքի Կիլիկիա թաղամասի բնակիչ, 39-ամյա Համլետ Ֆրանգյանի «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով «Opel»–ի վարորդը և նրա 2 ուղևորները և «Infiniti»–ի 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ըստ կայքի` վարորդներից Ս. Պետրոսյանցը անհատ ձեռներեց է, իսկ Հ. Ֆրանգյանը ծառայում է ՀՀ ոստիկանության N զորամասում, կոչումով ոստիկանության ավագ լեյտենանտ է:

Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին. վարորդը հոսպիտալացվել է

Լրահոս
0