Արտառոց դեպք Գյումրիում. ոստիկանները քաշքշել ու հայհոյել են «Շեկոյի» խանութի վաճառողին

© Sputnik / Lilit HarutyunyanУлица Руставели в Гюмри
Улица Руставели в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Իրավապահներն ուսումնասիրում են այն տեսանյութերը, որոնցում երևում է ոստիկանների ոչ իրավաչափ գործողությունները։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Գյումրու Անի թաղամասի սպասարկման օբյեկտում ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացիների բերման ենթարկելու տեսանյութերը ուսումնասիրվում են։ Այս  մասին Facebook-ի իր էջում գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

«Վստահ եմ՝ հստակ գնահատականներ կտրվեն այդ գործողություններին։ Ոչ իրավաչափ գործողությունների և դրանց մանիպուլյացիաների դրսևորումներն անընդունելի են` անկախ նրանից, թե ովքեր են դրանց կիրառողները»,- նշել է մարզպետը։

Նշենք, որ սեպտեմբերի 8-ին Կարապետ Պողոսյանը Facebook-ի իր էջում հրապարակել  էր  տեսանյութ, որտեղ մի խումբ ոստիկաններ մտնելով  գործարար Գարիկ Ուզունյանի՝ Շեկոյի խանութ, հարցնում են,  թե  որտե՞ղ է  սեփականատերը, այնուհետ քաշքշելով ու հայհոյանքներ հնչեցնելով դուրս բերում վաճառողին։ Օգտատերը  նշում  է, որ  քաշքշուկն իրականացնում են Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Աշոտ Գրիգորյանը և Ոստիկանության Գյումրու Մուշի բաժնի պետ Խորեն Բարխոյանն են:

Խանութում այդ պահին եղել են նաև Վրաստանի քաղաքացի  հաճախորդներ:

Ի դեպ, այս խանութին Sputnik Արմենիան անդրադարձել էր ամիսներ առաջ, որի սեփականատերն անվճար  հաց էր բաժանում գյումրեցի անապահով ընտանիքներին:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала