«Մենք հետքայլ անողը չենք». ջերմուկցիները կբանակցեն միայն Ամուլսարի փակման համար

© Sputnik / Asatur YesayantsАкция протеста противников Амулсарского рудника перед Домом правительства (15 августа 2019). Еревaн
Акция протеста противников Амулсарского рудника перед Домом правительства (15 августа 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ամուլսարի շահագործման թեմայով քննարկմանը ջերմուկցիներից մեկն ասաց, որ եթե պետք լինի, մեդալներս կշարի վրան ու կպառկի Ամուլսար տանող ճանապարհին։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Ջերմուկցիների հետ անիմաստ է խոսել Ամուլսարի հանքի` լավ կամ վատ բանակցությունների մասին. ջերմուկցիները կբանակցեն միայն հանքի փակման համար։ Այս մասին այսօր Ջերմուկում Ամուլսարի հարցով կազմակերպված բաց քննարկման ժամանակ ասաց ջերմուկցի Էդմոնդ Աղաբեկյանը։

«Մենք այս հարցում կյանք ենք դրել ու բոլորի համար էլ ակնհայտ է, որ ջերմուկցիները հետ գնալու տեղ չունեն։ Եթե պիտի Ամուլսարը շահագործվեր, ինչի՞ համար էինք 1.5 տարի սպասում ու պայքարում, ինչո՞ւ 400 000 դոլար տվեցինք «Էլարդին»։ Մենք հետքայլ անողը չենք»,– ասաց նա։

Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանն էլ իր խոսքում նշեց, որ Ամուլսարում հանքարդյունաբերության էջը դեռ մեկ տարի առաջ են փակել։ Նրա խոսքով` այս քննարկումից հետո միայն համայնքի անունից հայտարարությամբ հանդես կգան` հայտնելով, թե արդյո՞ք կբացեն Ամուլսար տանող ճանապարհը, թե ոչ։

Премьер-министр Армении Никол Пашинян в Джермуке (23.08.2019) - Sputnik Արմենիա
Փաշինյանը հայտարարեց Ամուլսարի շահագործման մեկնարկի հնարավոր ժամկետները

«Ամուլսարի դեմ պայքարում է ողջ խելամիտ հայությունը»,–ասաց նա։

Քննարկմանը մասնակցողներից մեկն էլ ասաց, որ պետք չէ հետ կանգնել պայքարից, քանի որ դրանով ապագա սերունդների առողջության հարցն են լուծելու։

«Եթե պետք լինի, մեդալներս կշարեմ վրաս ու կպառկեմ Ամուլսար տանող ճանապարհին։ Մեզ էստեղ–էնդեղ տանելով չեն վախացնի` 90 թվականից մեր վախն ուզում են չափել, բայց դեռ չափը չեն կարողանում որոշել։ Խնդիր չկա, ով ուզում է թող գա, բոլորին կդիմավորենք սարերում»,– ասաց նա։

«Այս պահի դրությամբ Ամուլսարի հանքի շահագործումն արգելող որևէ պատճառ չկա». Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Facebook–յան ուղիղ եթերում անդրադարձել էր Ամուլսարի հանքի շահագործման թեմային` ասելով, որ Ջերմուկի բնակիչները պետք է ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող ճանապարհները:

Руководитель фракции Процветающая Армения Гагик Царукян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ծառուկյանն անձամբ պատրաստ է մասնակցել Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիային

Հիշեցնենք, որ ավելի վաղ լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում: Ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրել են դեռևս 2016 թ.-ին «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից պատրաստված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և հայտարարել հնարավոր ռիսկերի մասին: Միևնույն ժամանակ, Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ ռիսկերը կառավարելի են:

Ջերմուկի բնակիչները դեռևս նախորդ տարվանից պարբերաբար փակում են դեպի Ամուլսար տանող ճանապարհները: Նրանք կարծում են, որ հանքի շահագործումը մեծ վնաս կհասցնի շրջակա միջավայրին:

Ամուլսարի ոսկու հանքը երկրորդ խոշոր հանքավայրն է: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային Lydian international ընկերության դուստր ձեռնարկությունն է:

Միրզոյան. «Ջերմուկում Ամուլսարի հետ կապված տրամադրություններն անփոփոխ են»

Լրահոս
0