Փաշինյանը կասկած չունի, որ աղբի հարցն արագ կլուծվի. նա գովել է Մարությանին

© Sputnik / Asatur YesayantsНикол Пашинян на субботнике (23 марта 2019) Ереван
Никол Пашинян на субботнике (23 марта 2019) Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ վարչապետն անդրադարձել է Երևանի աղբահանության խնդրին և թվեր հրապարակել։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գովել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։

«Ուզում եմ ընդգծել, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը այս ընթացքում ցուցաբերեց և ցուցաբերում է կառավարելու հրաշալի հատկություններ», – գրել է նա:

Փաշինյանը նշել է, որ ևս ութ լրիվ նոր աղբատար մեքենա հասել են Երևան: Առաջիկայում մայրաքաղաք կբերվեն ևս 20 մեքենա և շուրջ 4400 աղբաման:

Երևանի քաղաքապետարանը սկսել է տեսակավորել աղբը. տեսանյութ

ՀՀ վարչապետը կասկած չունի, որ Երևանում աղբահանության հետ կապված խնդիրը արագ մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը:

«Սանիթեքը» հրաժարվել է քաղաքապետարանին տալ աղբահանություն իրականացրած տարածքների ցանկը

Լրահոս
0