Դոնալդ Թրամփը պաշտոնից ազատել է Ջոն Բոլտոնին

© AFP 2023 / BRENDAN SMIALOWSKIПрезидент США Дональд Трамп и советник по национальной безопасности Джон Болтон перед встречей с премьер-министром Нидерландов Марком Рютте (2 июля 2018). Вашингтон
Президент США Дональд Трамп и советник по национальной безопасности Джон Болтон перед встречей с премьер-министром Нидерландов Марком Рютте (2 июля 2018). Вашингтон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱՄՆ նախագահին դուր չեն եկել իր խորհրդականի մի շարք առաջարկները։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահի` անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնն ազատվել է պաշտոնից։ Դոնալդ Թրամփն այս մասին գրել է Twitter–ի իր էջում։

«Երեկ երեկոյան ես Բոլտոնին հայտնեցի, որ Սպիտակ տունն այլևս նրա ծառայությունների կարիքը չունի։ Ես կտրականապես դեմ էի նրա մի շարք առաջարկներին, ինչպես նաև վարչակազմի մի շարք անդամները։ Այդ պատճառով էլ...»,–գրել է նա։

​Բոլտոնը նույնպես անդրադարձել է այս թեմային։ Նա Twitter–ում գրել է, որ ինքն է որոշել հրաժարվել պաշտոնից։

​«Երեկ երեկոյան ես առաջարկեցի հեռանալ, իսկ նախագահ Թրամփն ասաց` եկեք այդ մասին վաղը խոսենք»,– գրել է նա։

Բոլտոնը ԱՄՆ նախագահի խորհրդական էր նշանակվել 2018 թվականի ապրիլի 9-ին։

Հիշեցնենք` նա անցած տարվա հոկտեմբերին Հայաստան էր այցելել։

Լրահոս
0