Վեցերորդ հարկից ընկած 2.5 տարեկան տղային վիրահատել են

© Sputnik / Владимир Вяткин / Անցնել ֆոտոբանկМедсестра московского роддома
Медсестра московского роддома - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Փոքրիկն ուներ սրունքի ոսկրերի կոտրվածքներ, կատարվել է սրունքի ոսկրաբեկորների փակ համադրում:

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղային վիրահատել են։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Վիրահատությունը լավ է անցել։ Փոքրիկն ուներ սրունքի ոսկրերի կոտրվածքներ, և կատարվել է սրունքի ոսկրաբեկորների փակ համադրում»,–գրել է նա։

Հիշեցնենք, որ տղան ընկել էր սեպտեմբերի 5–ին։ Փոքրիկի մոտ առկա է զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի և կոնքի ոսկրերի կոտրվածքներ:

Սեպտեմբերի 9–ին նա գիտակցության է եկել, ճանաչել մորը։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала