00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զիփլայնով թռչելիս երիտասարդ զույգը կոտրվածքներ է ստացել. ինչ է տեղի ունեցել

© Sputnik / Asatur YesayantsПрезентация первого в Армении зиплайна в очках виртуальной реальности (16 августа 2019). Еревaн
Презентация первого в Армении зиплайна в очках виртуальной реальности (16 августа 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բոլոր այցելուները մինչև զիփլայնից օգտվելը ստորագրում են հրահանգավորման թերթիկը, որտեղ զգուշացվում է նման արտակարգ պատահարների մասին։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. «Երևան զիփլայն էյրլայնսում» արտակարգ պատահար է տեղի ունեցել`զիփլայնից օգտվելու հետևանքով երկու քաղաքացի կոտրվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական էջը:

Презентация первого в Армении зиплайна в очках виртуальной реальности (16 августа 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Նոր ատրակցիոն Հայաստանի մայրաքաղաքում. Երևանից կարելի է թռչել «տիեզերք». տեսանյութ

«Ձախ ազդրոսկրի բեկորային և կոնքոսկրի ու բազուկոսկրի կոտրվածքներով բուժօգնության են դիմել 27-ամյա տղամարդ և 21-ամյա կին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 08.30-ին, նրանք օգտվել են զիփլայնից, սակայն տեղաշարժը հսկող աշխատակցի` ժամանակին չարգելակելու պատճառով դիպել են մետաղյա պարաններին և հենարաններին՝ ստանալով վնասվածքներ»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ: Նախապատրաստվում են նյութեր:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին, իսկ ոստիկանությունն այդ մասին հաղորդագրությունը տարածել է այսօր՝ սեպտեմբերի 11-ին:  

3 րոպե ուրախության ճիչ. Դուբայում բացվել է աշխարհի ամենաերկար զիփլայնը

«Երևան զիփլայն էյրլայնսի» տնօրեն Ժիրայր Մուշեղյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ իրականում 2 քաղաքացի վնասվածքներ են ստացել, քանի որ հանկարծակի ուժեղ քամի է սկսվել։ Նրա խոսքով` մինչև թռիչքը ոչ քամոտ ու արևային եղանակ է եղել, սակայն թռիչքի ժամանակ ուժեղ քամի է բարձրացել։

«Երիտասարդները զույգով են օգտվել զիփլայնից ու թռիչքի ժամանակ ուժեղ քամի է բարձրացել։ Աշխատել է վթարային արգելակումը, ինչի հետևանքով էլ նրանք տրավմա են ստացել։ Այսինքն` մեր աշխատակիցը ոչ թե ժամանակին չի արգելակել, ինչպես հայտնում է ոստիկանությունը, այլ ընդհակառակը՝ վթարային արգելակում է իրականացրել, որի շնորհիվ փոքր տրավմայով ենք սահմանափակվել»,–ասաց նա։

Школа в селе Севаберд - Sputnik Արմենիա
Զիփլայնի հույսով ապրող լեռնային գյուղը. Սևաբերդում վախենում են երեխաներ ունենալ

Նրա խոսքով` բոլոր արտակարգ իրավիճակների ժամանակ վթարային արգելակում պետք է կիրառվի, ինչը միջազգային նորմ է։ Ըստ Մուշեղյանի` վթարային արգելակներն անհաղթահարելի ուժի ազդեցության դեպքում են գործում ու կոչված են այն բանի համար, որ մարդու կյանքին վտանգ չսպառնա։ Նա նշեց նաև, որ վթարային արգելակների կիրառման ժամանակ փոքր տրավմա ստանալու վտանգ կա, բայց բացառված է, որ կյանքին վտանգ սպառնա։ Մուշեղյանն ասաց նաև, որ երբ ԱԻՆ–ը հայտնում է` քամու ուժգնացման վտանգ կա, զիփլայնը չի աշխատում։

«Երևան զիփլայն էյրլայնսի» տնօրենը հայտնեց նաև, որ բոլոր այցելուները մինչև զիփլայնից օգտվելը պարտավորվում են ստորագրել հրահանգավորման թերթիկը, որտեղ զգուշացվում է նման արտակարգ պատահարների մասին։ Տուժած զույգը, ըստ նրա, նույնպես ստորագրել է այդ թերթիկը։

Парк экстремальных развлечений Yell Extreme Park в общине Енокаван Тавушской области - Sputnik Արմենիա
Էքստրիմով լի Հայաստան․ թոփ 7 տուրեր` սուր զգացողությունների սիրահարների համար

«Ես նրանց հետ կապի մեջ եմ, իրենց լավ են զգում, ամեն ինչ նորմալ է։ Տեղյակ եմ նաև, որ նրանք որևէ բողոք չունեն և մեզնից որևէ պահանջ էլ չունեն։ Ի դեպ, իրավական տեսանկյունից նայելով, քանի որ նրանք ստորագրել են հրահանգավորման թերթիկը, մենք պարտավոր չէինք որևէ փոխհատուցում իրականացնել, սակայն բժշկական բոլոր ծախսերը մենք ենք հոգացել»,–ասաց նա։

Երևանի զիփլայնով թռչելիս շինությունները չեն խանգարի

Մուշեղյանը նշեց նաև, որ ոստիկանությունը հայտնել էր` դեպքը տեղի է ունեցել  առավոտյան 8։30, բայց այդ ժամին զիփլայնը դեռ փակ է լինում. դեպքը պատահել է  17։50–ի սահմաններում։ Նրա խոսքով` ինչպես այս, այնպես էլ իրենց աշխատակցին մեղադրելու համար այժմ փորձում են ոստիկանության հետ կապ հաստատել, որպեսզի հերքում տարածեն։

Նշենք նաև, որ սեպտեմբերի 5–ի ցերեկը, ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Երևանում սպասվում էր առանց տեղումների եղանակ։

Լրահոս
0