Երկրաշարժի օջախի էներգիան պարպվում է. Շիրակի մարզպետ

© Sputnik / Armenuhi MkhoyanГубернатор Ширака Тигран Петросян на презентации нового портала по трудоустройству в облати (17 мая 2019). Гюмри
Губернатор Ширака Тигран Петросян на презентации нового портала по трудоустройству в облати (17 мая 2019). Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում գրանցված երկրաշարժի հետցնցումների քանակը զգալի նվազել է։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Երեկ երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի օջախի էներգիան արդեն պարպվում է։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

«Գիշերվա ընթացքում երկու թույլ ցնցումներ ենք ունեցել նույն օջախում։ Հետցնցումների քանակը զգալի նվազել է, ինչը, մասնագետների գնահատմամբ, կայուն վիճակ է և ցույց է տալիս, որ օջախի էներգիան նման կերպ պարպվում է»,– գրել է մարզպետը։

Սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում (Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք): Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել էր ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում:

ԱԻՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ երկրաշարժին հետևել է 1.8 մինչև 3.7 մագնիտուդով մոտ 30 հետցնցում: Ըստ նախարարության` երկրաշարժին հետևած բոլոր հետցնցումները ավելի թույլ են, քան առաջին ցնցումը, հետևաբար կարելի է եզրակացնել, որ սեյսմիկ ակտիվությունը նվազում է։

Լրահոս
0