Գյումրիում ռուս զինծառայողի մահվան պատճառը հայտնի է. նոր մանրամասներ

© Sputnik / Asatur Yesayants102-я российская военная база в Гюмри
102-я российская военная база в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գյումրու ռազմակայանի 23-ամյա պայմանագրային զինծառայողի դիակի վրա բռնության հետքեր չեն եղել:

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Գյումրու 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Ալեքսանդր Նիկոլայի Բաբուշկինի մահվան պատճառը եղել է փայծաղի պատռվածքը։

День открытых дверей 102-й российской военной базы (21 июля 2018). Гюмри - Sputnik Արմենիա
Գյումրու ռազմակայանի զինծառայողի մարմնի վրա բռնի մահվան նշաններ չկան. ՀՌՕ

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ զինծառայողն օրեր առաջ վթարի է ենթարկվել իր մոտոցիկլով։ Վթարից հետո նա չի դիմել բուժօգնության:  

Զինծառայողը վատ ինքնազգացողության պատճառով երեկ՝ սեպտեմբերի 10-ին աշխատանքից շուտ է տուն գնացել: Նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է իր վարձակալած բնակարանում:

Դիակի զննությունը ցույց է տվել, որ փայծաղի պատռվածքի պատճառով նրա մոտ սկսվել է ներքին արյունահոսություն:

Ալեքսանդր Բաբուշկինը կոչումով սերժանտ էր։

102-я российская военная база в Гюмри - Sputnik Արմենիա
Գյումրիում ռուս զինծառայող է մահացել

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի հրամանատարությունը հայտարարել էր, որ Գյումրիում 102–րդ ռուսական ռազմակայանի՝ մահացած զինծառայողի մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել:

23–ամյա զինծառայողի մարմինը հայտնաբերվել էր Գյումրիում։ Հավաստի աղբյուրները Sputnik Արմենիային տեղեկացրել էին, որ զինծառայողի ինքնազգացողությունը վատացել է ծառայակցի ներկայությամբ, ավելի ուշ նա մահացել է շտապօգնության մեքենայում։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ուսումնասիրում են պատահածի հանգամանքները։

Լրահոս
0