Հայրենադարձությունը՝ առաջնային խնդիր. Զարեհ Սինանյանն աշխատում է ռուսաստանաբնակ հայերի հետ

© Sputnik / Anton DenisovГлавный комиссар по делам диаспоры Заре Синанян во время интервью агентству Sputnik
Главный комиссар по делам диаспоры Заре Синанян во время интервью агентству Sputnik - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Զարեհ Սինանյանի մոսկովյան հանդիպումներին ներկա է եղել նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը «Վերադարձ Հայաստան» (Repat Armenia) հիմնադրամի խորհրդատվական խորհրդի անդամների հետ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում քննարկել է սփյուռքի կրթական խնդիրների, հայրենադարձության և հետագա համագործակցության հետ կապված հարցեր: Այս մասին տեղեկանում ենք սփյուռքի գլխավոր հանձնակատարի Facebook-յան պաշտոնական էջից:

Սփյուռքի խնդիրների լուծումը հաճախ հենց Հայաստանում է. Զարեհ Սինանյան

Գլխավոր հանձնակատարը նշել է, որ բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են սփյուռքին, համակարգվելու են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, ում ուղեկցությամբ ավելի ուշ Սինանյանն այցելել է Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի:

Ինչու է ԱՄՆ-ն կրճատել Հայաստանին տրամադրվող օգնությունը. պարզաբանում է Զարեհ Սինանյանը

Այնտեղ սփյուռքի գլխավոր հանձնակատարին դիմավորել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, խոսել են համայնքային խնդիրներից:

Զարեհ Սինանյանի մոսկովյան հաջորդ հանդիպումը եղել է մի խումբ հայ ուսանողների հետ: Հանդիպումը նախաձեռնել է Մոսկվայի հայ երիտասարդների միավորումը:

Ինչ գաղափարի շուրջ կարելի է համախմբել Ռուսաստանի և աշխարհի բոլոր հայերին` գիտի Սինանյանը

Սինանյանը նախ լսել է երիտասարդների տեսակետները, ապա պատմել մոտ ապագայում սփյուռքում իրագործվելիք ծրագրերի մասին: Ուսանողները ներկայացրել են նաև իրենց խնդիրներն ու հանդես եկել բազմաթիվ առաջարկություններով:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала