Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ տուրում

© Photo : Lennart Ootes / Altibox Norway ChessЛевон Аронян во время партии с Шахрияром Мамедъяровым в турнире Altibox Norway Chess 2019 (6 июня 2019). Ставангер, Норвегия
Левон Аронян во время партии с Шахрияром Мамедъяровым в турнире Altibox Norway Chess 2019 (6 июня 2019). Ставангер, Норвегия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արոնյանը հաղթեց իրանցի շախմատիստին, իսկ Մովսեսյանը կարողացավ սև խաղաքարերով ոչ–ոքի ավարտել Դին Լինժենի հետ պարտիան։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց ՌԴ Խանտի Մանսիսկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ տուրում և սև խաղաքարերով հաղթեց Իրանի ներկայացուցիչ Փարհամ Մաղսուդլուին։

Гроссмейстер Левон Аронян (Армения) - Sputnik Արմենիա
Լևոն Արոնյանը դարձել է Սենթ-Լուիսի արագ և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող

Հայաստանը ներկայացնող Սերգեյ Մովսեսյանն էլ ոչ-ոքի ավարտեց Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ պարտիան:

Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստ: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին 4 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Հովհաննիսյանն ու Փաշիկյանն արդեն լքել են պայքարը:

Ինչու է փակվել Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի հիմնած շախմատի դպրոցը. թնջուկը բացվել է

Գավաթի խաղարկությունը մեկնարկել է սեպտեմբերի 11-ին։

Կառավարությունը Լևոն Արոնյանի համար համակարգիչ կգնի

Լրահոս
0