29-ամյա հայուհին սայլակ օգտագործող հաշմանդամ կանանց գեղեցկության մրցույթի եզրափակիչում է

© Photo : provided by Gohar NavasardyanГоар Навасардян
Гоар Навасардян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արդեն 16 տարի սայլակի օգնությամբ տեղաշարժվող Գոհարը ՌԴ Չելյաբինսկ քաղաքում կայանալիք եզրափակչում կներկայանա հայկական «Ուզունդարա» պարով:

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի-Sputnik. ՌԴ Չելյաբինսկ քաղաքում մեկնարկել է “Born to win” «Ծնվել եմ հաղթելու համար» գեղեցկության մրցույթը՝ նախատեսված սայլակ օգտագործող հաշմանդամ կանանց համար: Մրցույթում Հայաստանը ներկայացնում է մասնագիտությամբ սպորտային հոգեբան, 29-ամյա գեղեցկուհի Գոհար Նավասարդյանը:

© Photo : provided by Gohar Navasardyan«Ծնվել եմ ապրելու համար» գեղեցկության մրցույթի մասնակից Գոհար Նավասարդյանը
29-ամյա հայուհին սայլակ օգտագործող հաշմանդամ կանանց գեղեցկության մրցույթի եզրափակիչում է - Sputnik Արմենիա
«Ծնվել եմ ապրելու համար» գեղեցկության մրցույթի մասնակից Գոհար Նավասարդյանը

Մրցույթի եզրափակչում մասնակից կանայք ոչ միայն կցուցադրեն խմբային պար, այլև հանդես կգան անհատական համարներով: Գոհարը որոշել է պատասխանատու այս օրը բեմ դուրս գալ հայկական «Ուզունդարայով»:

Лагерь на берегу Севана с программой реабилитации людей с ограниченными возможностями - Sputnik Արմենիա
«Փող չկա»․ հայ պարալիմպիկ թիավարողը չկարողացավ մասնակցել աշխարհի առաջնության եզրափակիչին

Մրցույթին կարող եք հետևել ուղիղ միացմամբ: 

Հավելենք, որ “Born to win”-ին մասնակցելու համար Գոհարը նաև տեսաուղերձ է պատրաստել, որում պատմում է այն մասին, թե ինչպես հաշմանդամություն ձեռք բերեց, խոսում է իր ակտիվ առօրյայի և երազանքների մասին: Նա հաշմանդամություն է ձեռք բերել 2003 թվականին, մինինգիտի հետևանքով: Արդեն 16 տարի է՝ անվասայլակի վրա է, բայց դա նրան չի խանգարել ապրել լիարժեք կյանքով: Ավտոմեքենա է վարում, աշխատում ԱԻՆ-ում, զբաղվում սպորտով, մասնակցում տարբեր բեմականացումների, մրցույթների և վայելում կյանքի յուրաքանչյուր րոպեն:

Լրահոս
0