Հաշմանդամ կանանց գեղեցկության մրցույթում 29-ամյա հայուհին ճանաչվեց «Սպորտի թագուհի»

© Photo : provided by Gohar NavasardyanГоар Навасардян
Гоар Навасардян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
ՌԴ Չելյաբինսկ քաղաքում ավարտվեց սայլակ օգտագործող հաշմանդամ կանանց՝ «Ծնվել եմ հաղթելու համար» գեղեցկության մրցույթը:

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik.  Հայաստանը ներկայացնող Գոհար Նավասարդյանը հաղթող ճանաչվեց «Ծնվել եմ հաղթելու համար» գեղեցկության մրցույթի «Սպորտի թագուհի» անվանակարգում: Գոհարը մասնագիտությամբ սպորտային հոգեբան է, դրանից բացի, ակտիվորեն զբաղվում է սպորտով: Նա մրցույթի եզրափակիչ փուլում ներկայացավ «Ուզունդարա» պարով:

Гоар Навасардян - Sputnik Արմենիա
29-ամյա հայուհին սայլակ օգտագործող հաշմանդամ կանանց գեղեցկության մրցույթի եզրափակիչում է

Մրցանակներ հանձնվեցին նաև «Երաժշտության թագուհի», «Տաղանդի թագուհի», «Ժպիտի թագուհի», «Ստեղծագործ թագուհի», «Երջանկության թագուհի», «Հմայքի թագուհի»,  «Պարի թագուհի», «Բարության թագուհի», «Ընկերության թագուհի», «Կենսասիրության թագուհի», «Էլեգանտության թագուհի»  անվանակարգերում:

Նշենք, որ “Born to win” գեղեցկության մրցույթն անցկացվում է արդեն երրորդ տարին:

Աշխատանքի ընդունվելու պայմանը` հաշմանդամություն. Գյումրիում ինքնատիպ փուռ–սրճարան բացվեց

Հիշեցնենք, որ “Born to win”-ին մասնակցելու համար Գոհարը նաև տեսաուղերձ էր պատրաստել, որում պատմում էր այն մասին, թե ինչպես հաշմանդամություն ձեռքբերեց, խոսում էր իր ակտիվ առօրյայի և երազանքների մասին: Նա հաշմանդամություն է ձեռք բերել 2003 թվականին՝ մինինգիտի հետևանքով: Արդեն 16 տարի է՝ անվասայլակ է օգտագործում, բայց դրան չի խանգարել ապրել լիարժեք կյանքով. վարում է ավտոմեքենա, աշխատում ԱԻՆ-ում, զբաղվում սպորտով, մասնակցում տարբեր բեմականացումների, մրցույթների և վայելում կյանքի յուրաքանչյուր րոպեն:

Աբրահամյան. «Պետությունն իր ուսերից գցել է հաշմանդամային սպորտի ծանրությունը»

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала